Վանաձորի համայնքապետարանում տեղի է ունեցել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար կոմիտեի 3-րդ նիստը
24.02.2023
Փետրվարի 24-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի Ղեկավար կոմիտեի 3-րդ նիստը։
Նիստին ներկա են եղել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ներկայացուցիչներ ՀՀ Կադաստրի, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեներից, Վանաձորի և Գյումրու ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը տեսակապով հետևել են նաև Լեհաստանի Պիլա համայնքում։
Արկադի Փելեշյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ չնայած դժվարություններին ու մարտահրավերներին, ամեն ինչ արվում՝ ծրագիրը հաջողությամբ և ամբողջական կատարելու համար։
Ներկաները լսել են ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլի ելույթը։
ՂԿ նիստի ընթացքում ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին և ծրագրի փորձագետները ներկայացրել են Ծրագրի իրականացման երկրորդ տարվա (հաշվետու ժամանակահատված՝ 01․02․22-01․02․23թթ․) կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը։ Քննարկվել է 2023թ-ի աշխատանքային պլանը։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացնում է Վանաձորի համայնքապետարանը՝ Գյումրի և Լեհաստանի Պիլա համայնքների գործընկերությամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը՝ քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։ Ծրագիրը բազմաբաղադրիչ է․ այն ներառում է կայուն և կանաչ կառավարման համար անհրաժեշտ քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում, ծառայությունների որակի բարելավում, աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) մշակում և ներդրում Վանաձոր և Գյումրի համայնքներում, «կանաչ» հանրային տրանսպորտի կիրառում և պլաստիկ թափոնների վերամշակման պրակտիկա, համայնքային ծառայողների կարողությունների զարգացում։
Ղեկավար կոմիտեն համարվում է ծրագրի գլխավոր որոշում կայացնող մարմինը։ Ղեկավար կոմիտեում ընդգրկված են Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, Վանաձոր, Գյումրի և Պիլա համայնքների ղեկավարները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարությունների, Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների, մարզպետարանների, ՀԿ և ՔՀԿ ներկայացուցիչներ։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct