«Շատ ջանքեր են պահանջվում քաղաքացիների մեջ դիմացինի և նաև սեփական առողջության համար անհանգստանալու գիտակցությունը ձևավորելու գործընթացում». Սասուն Խեչումյան
27.03.2020
Հայաստանի համայնքների միությունը «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում ներկայացնում է տեղեկություններ ՀՀ համայնքներում տիրող իրավիճակի և համայնքում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների մասին: Ներկայացնում ենք, թե ինչ աշխատանքներ են իրականացվում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում:
Մանրամասներ ներկայացրեց Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը:
-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Ալավերդի համայնքում: Ինչպե՞ս են համայնքի բնակիչները պահպանում ինքնամեկուսացման կանոնները:
-Կորոնավիրուսի պատճառով մենք բոլորս էականորեն փոխել ենք մեր կենսակերպը, բայց դա ամենևին չի նշանակում, որ կյանքը կանգ է առել։ Արտակարգ դրության առաջին օրերին քաղաքացիները Ալավերդիում դեռևս շարունակում էին նախկին ակտիվությունը՝ տանից դուրս գալով, ոչ հրատապ աշխատանքներ, ծրագրեր իրականացնելով։
Շատ ջանքեր են պահանջվում քաղաքացիների մեջ դիմացինի, և ինչու ոչ, նաև սեփական առողջության համար անհանգստանալու գիտակցությունը ձևավորելու գործընթացում։ Վերջին օրերին նկատելի է բնակչության առավել զգոնությունը, զգուշավորությունը։
-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Բնակիչների իրազեկման միջոցառումներ իրականացվում են ինտենսիվ կերպով՝ համայնքապետարանի լրատվության և տեղի ԶԼՄ-ների միջոցով։
Ուրախալի է հատկապես երիտասարդների ակտիվության փաստը։ Մեր երիտասարդներն իրենց նախաձեռնությամբ անխոնջ կերպով կատարում են կամավորական աշխատանք՝ պատրաստում դիմակներ քաղաքացիներին բաժանելու համար, իրենց աջակցությունն են ցուցաբերում միայնակ ծերերին սնունդ հասցնելու գործում, որն, իհարկե, ողջունում և աջակցում է համայնքապետարանը։
-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:
-Գործում է թեժ գիծ՝ մեր հերթապահները պատասխանում են բոլոր զանգերին։ Համայնքապետարանի աշխատակիցներն իրականացնում են իրենց աշխատանքը հեռավար կերպով։
-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:
-Մեծ է անհրաժեշտությունը մասնագիտական խորհուրդների, ախտահանման աշխատանքների համար նախատեսված տեխնիկայի և որակյալ նյութերի։
-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին։
-Կան լուրջ խնդիրներ, մասնավորապես ազգաբնակչության հետ տարվող աշխատանքների վերաբերյալ, կորոնավիրուսին դիմակայելու՝ համայնքների կարողությունը կարելի է համարել բավարար։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct