Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
22.10.2023
Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում Կոնգրեսը կընտրի նոր նախագահ և Կոնգրեսի երկու պալատների նախագահներ ու փոխնախագահներ։
ԵԽ Կոնգրեսի նստաշրջանի օրակարգում է նաև սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը։ Նշենք, որ Կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունը սեպտեմբերի 15-18-ը դիտորդական առաքելությամբ Հայաստանում էր։ Այն դիտորդական առաքելություն իրականացրեց Երևանի 12 ընտրատարածքներում։
Կոնգրեսի օրակարգում է նաև տեղական և տարածաշրջանային իշխանությունների դերը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության պատերազմում հաշվետվողականության ապահովման գործում թեմայով բանավեճը, քննարկվելու են նաեւ ՌԴ-ում քաղաքական ակտիվիստների դեմ ճնշումներները և այլ հարցեր։
Կոնգրեսի անդամները քննարկումներ կունենան այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը, ռեգիոնների դերը էներգետիկ անցման գործընթացում, կայուն զարգացման նպատակներին հասնելը. տարածաշրջանային փորձ և քաղված դասեր, տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցներ. ժողովրդավարության պահպանողներ, համայնքային համախմբվածության պահապաններ և այլն։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct