Ստրասբուրգում աշխատանքներն է սկսում ԵԽ Կոնգրեսի 44-րդ նստաշրջանը
21.03.2023
Մարտի 21-ին Ստրասբուրգում իր աշխատանքներն է սկսում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 44-րդ նստաշրջանը: Նստաշրջանն իր աշխատանքները կշարունակի մինչև մարտի 23-ը։
ԵԽ Կոնգրեսի նստաշրջանին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ, ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի գլխավորությամբ։
Օրակարգում են համայնքի ղեկավարների ուղիղ ընտրությունները, Ռուսաստանի պատերազմն՝ ընդդեմ Ուկրաինայի, տեղական ընտրությունները Բեռլինում, երիտասարդների մասնակցությունը տեղական կառավարմանը՝ որպես ժողովրդավարության կառուցման գործիք, շրջակա միջավայրի պաշտպանության և այլ հարցեր:
Նստաշրջանին իրենց ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեի Իսլանդիայի նախագահության անունից հանդես կգա ենթակառուցվածքների նախարար Սիգուրդուր Ինգի Յոհանսոնը։
Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից իրականացվող պատերազմի թեմայով բանավեճի ժամանակ Կոնգրեսի նախագահ Լենդերթ Վերբեկը հռչակագրի նախագիծ կներկայացնի Կոնգրեսի քվեարկությանը։ Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրո Լուբինեցը տեսաուղերձով կդիմի Կոնգրեսի անդամներին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը ևս ելույթ կունենա նստաշրջանի ընթացքում։ ԵԽ Կոնգրեսը նաև կանցկացնի «Կայուն զարգացման նպատակների տեղայնացումը» թեմայով բանավեճ։
Կոնգրեսի անդամները կքննարկեն նաև Սլովենիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Գերմանիայում (Բեռլին) տեղական և տարածքային ընտրությունների վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաև Ռումինիայում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մոնիտորինգի վերաբերյալ զեկույց: Այս զեկույցներն ուղեկցվում են համապատասխան երկրների իշխանություններին ուղղված հանձնարարականներով:
Օրակարգում նաև ներառված են թեմատիկ բանավեճեր «Շրջակա միջավայրի պաշտպանության տարածաշրջանային ռազմավարություններ», «Քաղաքների և շրջանների դիմակայունությունը բազմաթիվ ճգնաժամերի պայմաններում», «Ամուր ժողովրդավարություններ տեղական մակարդակում երիտասարդների ներգրավման միջոցով» և «Ուղիղ ընտրություն» թեմաներով բանավեճեր։ Նաև կկազմակերպվի քննարկում «Արդյոք տեղական շահերը բավականաչափ ներկայացվա՞ծ են խորհրդարանների երկրորդ պալատի միջոցով» թեմայով։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct