ԵԽ Կոնգրեսի 40-րդ նստաշրջանի ընթացքում կընդունվի Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգային զեկույց
09.06.2021
Հունիսի 15-17-ը կանցկացվի Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 40-րդ նստաշրջանը: Այն կանցկացվի հեռավար կարգով՝ հաշվի առնելով COVID-19 համաճարակային իրավիճակը:
Կոնգրեսի նստաշրջանի ընթացքում կընդունվի Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգային զեկույցը:
Այս առիթով Կոնգրեսը կքննարկի նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի և ընտրությունների հետ կապված դիտորդական առաքելությունների արդյունքները:
Նշենք նաև, որ Կոնգրեսը 40-րդ նստաշրջանի ընթացքում կընդունի նաև Ադրբեջանի և Բուլղարիայի վերաբերյալ մոնիտորինգային զեկույցներ:
Կոնգրեսի նստաշրջանի ընթացքում կքննարկվեն նաև թեմատիկ զեկույցներ: Մասնավորապես Կոնգրեսի ուշադրության կենտրոնում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարածքային համերաշխության հարցում ռեգիոնների դերակատարությունը, մշակութային ժառանգության կառավարումը տեղական և տարածքային զարգացման հարցում, համայնքապետարանների առաջ ծառացած մարտահրավերներն ու գոյություն ունեցող հնարավորությունները:
Կոնգրեսի նստաշրջանի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct