Կոնգրեսի 32-րդ նստաշրջանի կենտրոնական թեման կլինի միգրացիան, քաղաքացիական մասնակցությունը և տեղական ու ռեգիոնալ ժողովրդավարությունը Եվրոպայում
24.03.2017
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի 32-րդ նստաշրջանի (մարտի 28-30) օրակարգում նախատեսված են մի քանի քննարկումներ, որոնք վերաբերում են միգրացիայի, միգրանտ միայնակ երեխաների ընդունման հարցում տեղական իշխանությունների դերին, ինչպես նաև միգրացիոն հոսքերի ժամանակ սահմանային ռեգիոններին:
Կոնգրեսը կուսումնասիրի նաև տեղական և ռեգիոնալ ժողովրդավարության իրավիճակը Ֆինլանդիայում, տեղական ժողովրդավարության իրավիճակը Մալթայում, Էստոնիայում և Իսլանդիայում, ինչպես նաև Բոսնիայում և Հերցեգովինայում տեղական ընտրությունների դիտորդության վերաբերյալ զեկույց (2016թ. հոկտեմբեր): Բացի այդ, Թուրքիայում 2016թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին կատարված փաստահավաք առաքելությունից հետո Կոնգրեսի անդամները կընդունեն այդ երկրում իրավիճակի վերաբերյալ զեկույց և, մասնավորապես, ընտրված համայնքապետների կալանավորման և կառավարության կողմից նրանց փոխարինող նշանակված անձանց վերաբերյալ: Օրակարգում ներառված է նաև Տեղական և ռեգիոնալ մակարդակներում ընտրական գործընթացների ժամանակ վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելման ստուգացուցակի հաստատում, ինչպես նաև թեմատիկ քննարկումներ՝ քաղաքացիական մասնակցության, երիտասարդների ինքնուրույնության և աշխատատեղերին հասանելիության, տեղական և ռեգիոնալ մակարդակներում մարդու իրավունքների և հակագնչուականության դեմ պայքարի վերաբերյալ: Հարավ-միջերկրածովյան գործընկերության շրջանակներում Կոնգրեսը կհյուրընկալի երկու պատվիրակություն Մարոկկոյից և Թունիսից: 32-րդ նստաշրջանը կնշի նաև Եվրոպական տեղական ժողովրդավարության շաբաթի 10-ամյակը:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_EN.asp?
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct