Եվրոպական ժողովրդավարական շաբաթի (ELDW) 10-ամյակ
30.03.2017
32-րդ նստաշրջանի շրջանակներում Կոնգրեսն անց է կացրել տեսակետերի փոխանակում Եվրոպական ժողովրդավարական շաբաթի վերաբերյալ:
Եվրոպական ժողովրդավարական շաբաթը նշում է իր գործունեության 10-ամյակը, և այս տարվա թեման է՝ «Քաղաքացիական մասնակցություն, խորհրդակցություն և տեղական ժողովրդավարության բարգավաճման հանձնառություն»: 2007թ.-ին մեկնարկից հետո ELDW-ն օգնել է քաղաքացիներին և ընտրված ներկայացուցիչներին մոտեցնելու հարցում: «ELDW-ն դարձել է իսկական եվրոպամետ միջոցառում, որը հնարավորություն է տալիս խթանելու մասնակցային ժողովրդավարությունը քաղաքացիների համար ամենամոտ մակարդակում»,-նշել է Կոնգրեսի փոխնախագահ և ELDW--ի բանախոս Գայե Դողանողլուն: Նա կարևորել է գործընկերների հանձնառությունը, և, մասնավորապես, Կատովիցե (Լեհաստան) և Ստոքթոն օն Տիս (Միացյալ Թագավորություն) քաղաքներինը, որոնք ներկա էին նստաշրջանին և ներկայացնում էին իրենց փորձը: Կատովիցե քաղաքի Ադմինիստրաատիվ բաժնի ղեկավար Կատարզինա Բորկովսկան, ով 2009թ.-ից Շաբաթվա գործընկերն է, նշել է, որ Կատովիցեի բնակիչները խիստ հետաքրքրված են Շաբաթով, և տարեցտարի ավելի շատ մարդիկ են ներգրավվում դրա մեջ:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_EN.asp?
09:45
24 01 2025
Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM...
20:17
05 12 2024
Նոյեմբերի 30-ին Վանաձորում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում, անցկացվեց «Կանաչ և...
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct