Երևանում միջազգային փորձագետների կողմից վերապատրաստվել է համայնքի ղեկավարների, համայնքային ծառայողների և ավագանիների ևս մեկ խումբ

Երևանում միջազգային փորձագետների կողմից վերապատրաստվել է համայնքի ղեկավարների, համայնքային ծառայողների և ավագանիների ևս մեկ խումբ

18 03 2021 18 03 2021

Մարտի 18-ին Երևանում Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվել է սեմինար-վերապատրաստում համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար:

Սեմինար-վերապատրաստմանը մասնակցել են Հայաստանի տասնյակ համայնքների 41 ներկայացուցիչներ:

Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի փորձագետ Կատալին Քոլին-Սաբջանը և Սլովակիայի քաղաքների ասոցիացիայի փորձագետ Զուզանա Հուդեկովան մասնակիցներին ներկայացրել են Վիշեգրադ երկրների լավագույն փորձի, կլիմայի փոփոխության և այլ թեմաներով ցուցադրություններ:

Մասնակիցները փորձագետներին հարցեր են հղեցին այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են խելացի և նորարար քաղաքներ, քաղաքների կայուն զարգացում, մարտահրավերներ, որոնք առկա են քաղաքային տարածքներում՝ կլիմայի փոփոխություն, ազդեցություն և դիմադրողականություն: Սեմինար-վերապատրաստման ընթացքում փորձագետները ներկայացրել են եվրոպական լավագույն փորձը:

Վերապատրաստման ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով տարվա երկրորդ կեսին կմեկնեն Լեհաստան ուսումնասիրելու տեղական փորձը:

Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագիրը:

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:

Ծրագրի նպատակներն են՝

1. Աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:

2. Նպաստել Հայաստանի և V4 երկրների համայնքների միջև փորձի փոխանակմանը:

3. Նպաստել ասոցիացիաների և քաղաքապետարանների միջև համագործակցությանը՝ հիմնված փորձաքննության փոխանակման վրա:

 

4. Աջակցել խելացի քաղաքների զարգացմանը՝ օգտագործելով V4 երկրների հաջողված փորձը: