Սիսիան (Բնակչության թիվը` 16843)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – VIII Մթա թվական
  • Բնակչության թիվը – 16843
  • Համայնքի մակերեսը – 900 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 217 կմ
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 115 կմ
  • Համայնքում գործում են ` մշակութային օջախներ, որոնցում ներկայացված են Սիսիանի և Սյունիքի ինչպես պատմական ժառանգությունը, այնպես էլ ներկա մշակույթը։ Սիսիանի Ն.Ադոնցի անվան պատմության պետական թանգարանը աչքի է ընկնում իր պատմահնագիտական և ազգագրական հարուստ ցուցանմուշներով, ինչպես նաև Քարադարանով՝ քարե կոթողների հարուստ հավաքածուով։ Գործում է նաև ՀՀ ազգային պատկերասրահի մասնաճյուղը, Գեղարվեստի դպրոցը, որոնցում կարելի է ծանոթանալ ինչպես հայ նշանավոր նկարիչների, քանդակագործների, այնպես էլ տեղացի արվեստագետների աշխատանքներին։ Քաղաքում գործում են հանգստի համար հարմարավետ բազմաթիվ վայրեր։  Սիսիան քաղաքում է գտնվում Սպանդարյան ՀԷԿ-ի գլխամասային կառույցների շինվարչությունը։ Սիսիանում իրենց նստավայրն ունեն մի շարք միջազգային կազմակերպություններ։ Քաղաքում գործում է «Բիզնես կոնտրոնը», որը աջակցում է գործարարության զարգացմանը։ Սիսիանը ունի նաև օդանավայական։

 Այսօրվա Սիսիանի տարածաշրջանը հիմնականում զբաղեցնում է պատմական Սյունիքի Ծղուկ գավառի տարածքը։ Գրավոր աղբյուրներում Ծղուկ գավառը առաջին անգամ հիշատակվում է Ք. ա. VIII դ.։ Ըստ ավանդության Սիսական-Սյունիքը հայոց նախահայր Հայկ ծոռ Սիսակի տիրույթն էր և դրա համար էլ կրում էր նրա անունը։ Հեթանոսական շրջանում Սիսականը եղել է արևապաշտության կարևորագույն կենտրոն։ ՙՍյունիք՚ անունը սերվում է բիայնական (ուրարտական) Արևի աստված Սիվինի-Շիվինիի անունից, իսկ Սիսական-Սիսիանը, հավանաբար, սերվում է շումերական sisi, sisu-ից (ՙձի՚), որը հնում արևապաշտության խորհրդանիշներից է։ Սիսիանի վաղագույն հուշարձանները թվագրվում են քարեդարյա ժամանակաշրջանով։ Մինչքրիստոնեական շրջանի հուշարձաններից առավել հանրահայտ և արժեքավոր են Ուխտասարի ժայռապատկերները (Ք.ա. 5-2-րդ հազ.) Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը (Ք.ա. 3-1-ին հազ.), Ույծի մեգալիթյան բնակատեղին (Ք.ա. 3-1-ին հազ). կան բազմաթիվ ուսումնասիրված և չուսումնասիրված դամբարաններ, ամրոցներ ու սրբատեղիներ։

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Արթուր Սարգսյան
  • Կուսակցական պատկանելիություն – Անկուսակցական է
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 04.11.2016

Ավագանու անդամների ցուցակ


ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ
ԲԱԲԱՅԱՆ ՀԱՄԼԵՏ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ
ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱ
ԽՈՍՐՈՎՅԱՆ ԳԱԳԻԿ
ՀԱԿՈԲՋՅԱՆՅԱՆ ՀԱՅԿ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆ
ՆԵՐՍԻՍԻՅԱՆ ՆԱԻՐԱ
ՍԱՖՐԱԶՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - ՀՀ Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Սիսական փող., 31 շենք
  • Հեռախոսահամար. - 374-283-23330
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - http://sisian.am