Մատենագրական աղբյուրներում Օձունը հիշատակվում է սկսած 8-րդ դարից։
Ավանդույթի համաձայն՝ 1-ին դարում Թովմաս առաքյալը, գալով Օձուն, եկեղեցու տարածքում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Օձուն անունն էլ, ասում են, որ առաջացել է հենց «օծել» բառից։ Տարբեր մատենագիրների մոտ հանդիպում ենք նաև Ազուն, Օձուն, Ազու անվանումները։ Իսկ մինչև 1967 թ. գյուղը կոչվել է Ուզունլար, որը թուրքերեն՝ ուզուն-երկար և լար – ճանապարհ բառերից է առաջացել։ Գյուղը միջնադարում բավականին հայտնի է եղել շնորհիվ հայոց կաթողիկոս Հովհան Օձնեցի Իմաստասերի (717-728 թթ)։
Օձունի տարածքը հարուստ է պատմաճարտարապետական տարբեր հուշարձաններով՝ եկեղեցիներ, վանական համալիրներ, մատուռներ, կոթողներ, մահարձաններ, խաչքարեր, ժայռափոր անձավներ, հին բնակատեղիներ, ժողովրդական ճարտարապետության նմուշներ։ Քարայրներից հայտնաբերվել են բազմաթիվ հիշատակարաններ։ Գյուղի կենտրոնական մասում գտնվում են Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կոթող-մահարձանը, միջնադարյան երկու գերեզմանոցներ (մեծաթիվ խաչքարերով և մահարձաններով), Ծիրանավոր-Խաղկավանք եկեղեցին և Հոռոմայրի վանքը։
Ավագանու անդամների ցուցակ
Աղիկյան Արմեն Մանվելի
Ասրյան Սոնա Խաչիկի
Բեժանյան Արայիկ Աղալոյի
Դավթյան Դավիթ Համլետի
Դավթյան Սուրեն Ֆրունզիկի
Թորոսյան Գագիկ Էդիկի
Ձավարյան Աշոտ Լևոնի
Շահվերդյան Աշոտ Ռաֆիկի
Տիտանյան Սահակ Զավենի
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct