Գանձաքար գյուղը գտնվում է Իջևան քաղաքից 4 կմ հեռավորության վրա, Աղստևի վտակ Ուրթաջուր գետի երեք փոքր վտակների խառնարաններում: Ըստ հավաստի տեղեկությունների 1860-ական թվականներից երկու տասնյակ ընտանիք Ներքին Աղդանից /ներկայիս Ակնաղբյուր գյուղից/ տեղափոխվում և բնակություն են հաստատում այդ տարածքում: Կառուցվել են երկու փոքր եկեղեցիներ, որոնց ավերակները մինչև հիմա պահպանվում են:
Հատկանշական է, որ 1896թ. հունվարի 10-ին համագյուղացի Սամսոնբեկ Հարությունյանի /Կովկասի հայ բարեգործական միության նախագահ/ ջանքերով գյուղում հիմնադրվել է ծխական դպրոց, այնուհետև խորհրդային տարիներին 7-ամյա, իսկ 1942-1943 ուս. տարուց` միջնակարգ դպրոց, որտեղ ներկայումս սովորում են մոտ 461 աշակերտ:
Ավագանու անդամների ցուցակ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct