Միության նոր խմբագրությամբ կանոնադրության նախագիծ
Նախագիծը հաստատվել է 2017թ. հունվարի 20-ին կայացած Միության Հանրապետական խորհրդի նիստում՝ այն մինչև Միության Ընդհանուր ժողովը փոփոխված օրենսդրությանը համապատասխանեցնելու պայմանով։
Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդում յուրաքանչյուր մարզի գյուղական համայնքների ներկայացուցչների ընտրության ընթացակարգը
Հաստատվել է 2017թ. հունվարի 20-ին կայացած Միության Հանրապետական խորհրդի նիստում։
Միության Հանրապետական խորհուրդը ձևավորվում և դրա կազմը ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից հինգ տարի ժամկետով: Միության անդամ յուրաքանչյուր քաղաքային համայնքի ղեկավար հանդիսանում է Հանրապետական խորհրդի անդամ: Միության գործող Հանրապետական խորհդրի ս.թ. հունվարի 20-ի որոշմամբ սահմանվել է յուրաքանչյուր մարզից Հանրապետական խորհրդում ընդգրկվելիք գյուղական համայնքների թիվը՝ մինչև 50 համայնք ունեցող մարզերի համար գյուղական համայնքների 4 ներկայացուցիչ, և 50-ից ավել համայնքներ ունեցող մարզերի համար գյուղական համայնքների 6 ներկայացուցիչ:
Հայաստանի համայնքների միության նախագահի ընտրության ընթացակարգը
Հաստատվել է 2017թ. հունվարի 20-ին կայացած Միության Հանրապետական խորհրդի նիստում։
Միության նախագահն ընտրվում է Միության Ընդհանուր ժողովի կողմից հինգ տարի ժամկետով: Միության նախագահի թեկնածու կարող է լինել վերջին հինգ տարիների ընթացքում համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի պաշտոնը զբաղեցնող կամ զբաղեցրած յուրաքանչյուր անձ: Ընտրվելուց հետ Միության նախագահը չի կարող զբաղեցնել պաշտոն տեղական ինքնակառավարման կամ պետական կառավարման մարմիներում կամ իրականացնել որևէ այլ վճարովի աշխատանք:
Հայաստանի համայնքների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրության ընթացակարգը
Հաստատվել է 2017թ. հունվարի 20-ին կայացած Միության Հանրապետական խորհրդի նիստում։
Միության Վերստուգիչը հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամներից, ընտրված հինգ տարի ժամկետով Ընդհանուր ժողովի կողմից: Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ և անդամ չեն կարող դառնալ Միության կառավարման մյուս մարմիններում ներգրավված անդամները: Վերստուգիչ հանձաժողովի նախագահի և անդամի թեկնածուներն առաջադրվելիս ունեն նախապատվություն, եթե ունեն ֆինանսական-հաշվապահական կրթություն կամ այդ ոլորտի աշխատանքային փորձ:
Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի կին անդամների ընտրության ընթացակարգը
Հաստատվել է 2017թ. հունվարի 20-ին կայացած Միության Հանրապետական խորհրդի նիստում։
Հայաստանի Համայնքների Միության 2016-2020թթ. Ռազմավարական Պլան
Հայաստանի Համայնքների Միության 2016-2020թթ. Ռազմավարական Պլանը ընդունվել է 2016 թ. հուլիսին ՀՀՄ Հանրապետական խորհրդի կողմից
Միության 2016-2017թթ. գործողությունների պլան
Միության նոր խմբագրությամբ կանոնադրություն
Կանոնադրությունը հաստատվել է 2017թ. փետրվարի 28-ին կայացած հիմնադիր ժողովի որոշմամբ: 2019 թ. փետրվարի 1-ին գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:
Մանրամասներ
https://www.caa.am/images/news/_.PDF22
Nov
26
Oct
25
Oct