Աշխատանքի հայտարարություն
Պաշտոն․ Ծրագրի օգնականներ (2 հաստիք Գյումրի/Վանաձոր)
Կազմակերպություն․ Վանաձորի համայնքապետարան
Աշխատանքի վայր (եր)․ Վանաձոր և Գյումրի համայնքներ
Դիմելու վերջնաժամկետ․ 5-ը մարտի, 2021թ
Աշխատանքի տևողություն․ 3 տարի (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի ակնկալվող մեկնարկ․ 10 -ը մարտի, 2021թ
Նախաբան․ Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկում է 2021թ փետրվարի 1-ից։
Ծրագրի նպատակն է․ Նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։
Հիմնական պարտականություններ
- Ծրագրի համակարգողի ղեկավարության ներքո աջակցում է ծրագրի համակարգողին և աշխատակազմի այլ անդամներին թիրախային համայնքներում ծրագրի գործունեության ամենօրյա իրականացման հարցում,
- Մասնակցում է ծրագրի գործողությունների կազմակերպման, իրականացման աշխատանքներին,
- Աջակցում է ծրագրի գործընկերների գործողությունների համակարգման աշխատանքներին,
- Աջակցում է փորձագետների հետ պայմանագրերի կնքման և գործողությունների համակարգման աշխատանքներին՝ ապահովելով, որ առաջադրանքները ժամանակին կատարվեն և արդյունքները պատշաճ կերպով ներկայացվեն,
- Իր ներդրումն է ունենում առաջընթացի հաշվետվությունների պատրաստման հարցում,
- Ապահովում է ամենօրյա կապը թիրախային տարածքի տեղական շահառուների հետ,
- Աջակցում է տեղական շահառուների հետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը՝ ծրագրի թիմին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով
- Աջակցում է ոլորտում իրականացվող մշտադիտարկմանը և տվյալների հավաքագրմանը,
- Աջակցում է ծրագրի հաղորդակցության և տեսանելիության ապահովման գործողություններին,
- Կատարում է անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանություններ:
Պահանջվող որակավորումներ․
- Բարձրագույն կրթություն հասարակական գիտությունների կամ հարակից ոլորտներում,
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
- Ընդհանրական գիտելիքներ թիրախային քաղաքների խնդիրների վերաբերյալ,
- Գերազանց հաղորդակցային հմտություններ,
- Անգլերենի գերազանց իմացություն,
- Աշխատանքային փորձ Վանաձորում և Գյումրիում,
- Աշխատանքային փորձ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ տեղական շահագրգիռ կողմերի հետ: Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը կդիտվի՝ որպես առավելություն:
Վարձատրություն․ Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավել, քան նախատեսված է ծրագրի բյուջեով։
Ծրագրի բաղադրիչներն են․
- Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
- Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
- Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների գործարկման ոլորտներում։
Ինչպե՞ս դիմել․
Հետաքրքրված անձիք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրության նամակը, հայերեն լեզվով, (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ- 1 էջի սահմաններում) ներկայացնեն հետևյալ էլելկտրոնային փոստով․ [email protected] վերնագրում նշելով «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ Ծրագրի օգնական-Վանաձոր»
«ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ Ծրագրի օգնական-Գյումրի»։
Դիմումների վերջնաժամկետն է 2021 թ մարտի 5-ն է։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն Ընտրող հանձնաժողովի կողմից ինքնակենսագրականների հիման վրա ընտված դիմորդները։