Ֆինանսական և ադմինիստրատիվ հարցերով օգնականի հաստիքի մասին հայտարարություն
04.03.2021
Աշխատանքի հայտարարություն
Պաշտոն։ Ֆինանսական և ադմինիստրատիվ հարցերով օգնական (2 հաստիք՝ Վանաձոր, Գյումրի)
Կազմակերպություն: Վանաձորի համայնքապետարան
Աշխատանքի վայր։ Վանաձոր համայնք, Գյումրի համայնք
Դիմելու վերջնաժամկետ։ 12 մարտի 2021 թ․
Աշխատանքի տևողություն։ 3 տարի (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի ակնկալվող մեկնարկ: 22 մարտի 2021 թ․
Նկարագրություն․ Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ փետրվարի 1-ից։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրել Ֆինանսական և ադմինիստրատիվ հարցերով օգնականներ Վանաձոր և Գյումրի համայնքներում ծրագրի ֆինանսական կառավարման և ադմինիստրատիվ կառավարմանը աջակցելու համար։
Անհրաժեշտ են ֆրանկոֆոն կամավորներ. հրավիրում ենք համագործակցության
31.01.2020
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսերեն լեզվին տիրապետող ակտիվ երիտասարդներին կամավորության սկզբունքով հրավիրում ենք ներգրավվելու հայ-ֆրանսիական համագործակցություններին և միջազգային միջոցառման կազմակերպչական աշխատանքներում: Հետաքրքրված անձինք կարող են դիմել Հայաստանի համայնքների միության գրասենյակ՝ իրենց մասին մինչև փետրվարի 5-ը տեղեկատվություն ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստին։
Energiewende (էներգետիկ հեղափոխության) երկվորյակ քաղաքներ. դիմումների ընդունման հայտարարություն
22.01.2019
Վերականգնելի Էներգիաների գործակալությունը և Humboldt-Viadrina կառավարման պլատֆորմը փնտրում են քաղաքապետարաններ կամ տեղական հասարակական գործիքներ, որոնք ցանկանում են կիսվել վերականգնելի էներգիայի մասով իրենց փորձով և գիտելիքով ամբողջ Եվրոպայում:
CIVITAS SUMPs-Up-ի հրավերը միանալու SUMP ուսումնական ծրագրի հաջորդ փուլին
22.01.2019
6-ամսյա SUMP ուսումնական ծրագիրի մոդուլը համակցում է գիտելիքի փոխանցումը, ստուգումը և գնահատումը՝ սովորելով կոնցեպտների, մոտեցումների, գործիքների վրա, ինչպես նաև մեթոդաբանություն կայուն քաղաքային շարժողունակության պլանի (SUMP) մշակման համար:
URBACT-ի վերջին գործողության իրականացման հրավերը՝ գործողության պլանավորման ցանցերի համար
22.01.2019
URBACT-ի 3-րդ ծրագիրը փնտրում է մինչև 23 նոր գործողությունների պլանավորման ցանցեր :
Հեռանկար Հ2020. 3-րդ և վերջին դիմումների ընդունման հայտարարություն
22.01.2019
Վերջին հնարավորությունը միանալու ինովացիոն ֆինանսավորման մեր գործընկերային ուսումնական համայնքին, որն արդեն իսկ հավաքագրում է ավելի քան 100 քաղաքներ, ռեգիոններ և էներգիայի գործակալություններ՝ ավելի քան 24 երկրներից:
22
Nov
26
Oct
25
Oct