Ֆինանսական և ադմինիստրատիվ հարցերով օգնականի հաստիքի մասին հայտարարություն

Աշխատանքի հայտարարություն

Պաշտոն։ Ֆինանսական և ադմինիստրատիվ հարցերով օգնական (2 հաստիք՝ Վանաձոր, Գյումրի)

Կազմակերպություն: Վանաձորի համայնքապետարան

Աշխատանքի վայր։ Վանաձոր համայնք,  Գյումրի համայնք

Դիմելու վերջնաժամկետ։ 12 մարտի 2021 թ․

Աշխատանքի տևողություն։ 3 տարի (3 ամիս փորձաշրջանով)

Աշխատանքի ակնկալվող մեկնարկ: 22 մարտի 2021 թ․

 

Նկարագրություն․ Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ փետրվարի 1-ից։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրել Ֆինանսական և ադմինիստրատիվ հարցերով օգնականներ Վանաձոր և Գյումրի համայնքներում ծրագրի ֆինանսական կառավարման և ադմինիստրատիվ կառավարմանը աջակցելու համար։

 

Հիմնական պարտականությունները․

  • Օգնել ծրագրի հաշվապահին հաշվապահական հաշվառմումը վարելու, հաշվետվությունները ժամանակին կազմելու ու համապատասխան մարմիններին ներկայացնելու հարցում
  • Օգնել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտությունը ստուգելու և հաշվառելու հարցում
  • Աջակցել ծրագրի անձնակազմի հետ պայմանագրեր պատրաստելու և կնքելու հարցում
  • Իրակացնացնել ծրագրի ֆինանսական և վարչական այլ  գործունեություն՝  ծրագրի հաշվետվությունների մասնագետի, հաշվապահի և համակարգողի կողմից տրված առաջադրանքների հիման վրա,
  • Ծրագրի հաշվետվությունների գծով մասնագետին տրամադրել ծրագրային ծախսերի հաշվետվություն`համաձայն ԵՄ պահանջների։
  • Տրամադրել լոգիստիկ և ադմինիստրատիվ աջակցություն ծրագրին՝ մասնավորապես օժանդակելով միջոցառման կազմակերպմանը, ծրագրի շահառուներին և շահագրգիռ կողմերին ծրագրի հարցերի վերաբերյալ տեղեկատվության հաղորդմանը, ծրագրային փաստաթղթերի արխիվացմանը և պահպանմանը։

 

Պահանջվող որակավորումները․

  • Բարձրագույն կրթություն
  • Ադմինիստրատիվ և լոգիստիկ աշխատանքի առնվազն 2 փորձ
  • Հաշվետրաություն իրականացնելու փորձ
  • Հայերենի և անգլերենի լավ իմացություն
  • Հաղորդակցման լավ հմտություններ
  • MS համակարգչային փաթեթի իմացություն։

 

Վարձատրություն․ Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավելի, քան նախատեսված է ծրագրի բյուջեով։

Ծրագրի նպատակն է․ Նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը։

Ծրագրի բաղադիչներն են

  • Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
  • Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
  • Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների գործարկման ոլորտներում։

Ինչպե՞ս դիմել․

Հետաքրքրված անձիք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV) ներկայացնեն հետևյալ էլելկտրոնային փոստով․ [email protected] ` վերնագրում նշելով

«ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ Ֆինանսական և ադմինիստրատիվ հարցերով օգնական- Վանաձոր» կամ Ֆինանսական և ադմինիստրատիվ հարցերով օգնական- Գյումրի»։

Դիմումների վերջնաժամկետը 2021 թ մարտի 12-ն է։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն Ընտրող հանձնաժողովի կողմից ինքնակենսագրականների հիման վրա ընտված դիմորդները։