«ԱԲԻՈ» տան և այգու համար առևտրի համալիրը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ (միջնորդությամբ) և օժանդակությամբ նախաձեռնել է «Նոր կյանք հին իրերին» ծրագիրը, որի նպատակն է աջակցել համայնքներում գյուղացիական տնտեսությունների, բնակչության կենսապայմանների արդիականացմանը եւ բարելավմանը, նպաստել նրանց սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում «ԱԲԻՈ»-ն իրականացնում է հին չօգտագործվող «մոռացված» իրերի փոխհատուցում ճկուն համակարգով՝
• գնահատված գումարի չափով անմիջապես անվճար ձեռքբերում տեղում առեւտրի համալիրի ավելի քան 5,000 տեսականուց, այդ թվում այգու մշակման համար անհրաժեշտ գործիքներ, պարատանյութ, բույսեր եւ սերմեր, առանձնատան այգու կահույք, այլ (մանրամասն http://brabion.am/catalog/garden-abio կայքում),
• վճարում «ԱԲԻՈ»-ն համալիրում իրացումից հետո,
• ապրանքատիրոջ կողմից մինչեւ 50% գնահատված արժեքի զեղճի դեպքում վերջնական գումարի վճարում անմիջապես տեղում։
Գնահատումը իրականացվում է «ԱԲԻՈ»-ի մասնագետի կողմից տեղում։
Անհրաժեշտության դեպքում իրերի տեղափոխումը այգեգործական հիպերմարկետ կարող է իրականացվել «ԱԲԻՈ»-ի կողմից։
ՀԻՆ ՉՕԳՏԱԳՈԾՎՈՂ «ՄՈՌԱՑՎԱԾ» ԻՐԵՐ ունենալու դեպքում զանգահարել ՝ 099520256:
Հայաստանի համայնքների միություն
Չարենց 1, 0025 Երևան
Հայաստանի Հանրապետություն
Հեռ.` +374 10 57 45 01
Էլ․ փոստ՝ [email protected]
Կայք՝ www.caa.am
22
Nov
26
Oct
25
Oct