ԵԽ Կոնգրեսի զեկուցողը կարևորել է մարզային լրատվամիջոցների դերը ապատեղեկատվության դեմ պայքարում, տեղական ժողովրդավարության ապահովման հարցում

ԵԽ Կոնգրեսի զեկուցողը կարևորել է մարզային լրատվամիջոցների դերը ապատեղեկատվության դեմ պայքարում, տեղական ժողովրդավարության ապահովման հարցում

10.10.2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) զեկուցող Մելանի Լեպուլիեն կարևորել է մարզային և տեղական լրատվամիջոցների դերակատարությունը ապատեղեկատվության դեմ պայքարում։ 

ԵԽ Նախարարների կոմիտեի Լատվիայի նախագահության ներքո Ռիգայում կազմակերպված համաժողովի ընթացքում նա հայտարարել է․ «Եթե տեղական ժողովրդավարությունը ժողովրդավարական հասարակությունների հիմնաքարն է, ապա տեղական լրատվամիջոցները առողջ, բազմակարծիք լրատվադաշտի հիմքն են»։

Ըստ զեկուցողի՝ տեղական լրատվամիջոցները տեղական իշխանություններին ստիպում են պատասխանատվություն զգալ քաղաքացիների առօրյա կյանքի վրա ազդող որոշումների համար․ «Մարզային լրատվամիջոցներն օգնում են համայնքի բնակիչներին իրենց ձայնը լսելի դարձնել և օգնել ամրապնդել համայնքի զգացումը»։ ԵԽ Կոնգրեսի զեկուցողը նաև մտահոգություն է հայտնել, որ ԵԽ անդամ երկրներում մարզային լրատվամիջոցների թիվը նվազում է։ Մելանի Լեպուլիեն նաև փաստել է․ «Առանց վստահելի տեղական լրատվամիջոցների, սոցիալական մեդիան է շատ համայնքների համար դառնում տեղեկատվության հիմնական աղբյուրը, ինչը նպաստում է ապատեղեկատվության տարածմանը»։

Կոնգրեսի զեկուցողը, եզրափակելով իր խոսքը, առաջարկել է ուղիներ, որոնցով պետական մարմինները և լրատվամիջոցների ասոցիացիաները կարող են աշխատել միասին՝ աջակցելու ուժեղ, անկախ տեղական լրատվամիջոցներին, այդ թվում՝ ֆինանսավորման, վերապատրաստման և իրազեկման միջոցով:

Կոնգրեսի զեկուցողը նաև ընդգծել է լրագրողների անկախության և անվտանգության կարևորությունը։

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին՝ ԵԽ Կոնգրեսի 45-րդ նստաշրջանի ընթացքում կներկայացվի «Տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցներ. ժողովրդավարության պահապաններ, համայնքային համախմբվածության պահապաններ» վերնագրով բանաձևի և հանձնարարականի նախագիծը, որը կներկայացնի տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցների դերը ժողովրդավարության պահպանման գործում՝ առաջարկելով մարզային լրատվամիջոցների զարգացման և պահպանման ուղիներ։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...