Մարզային աշխատաժողովներ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների համար
25 01 2020 27 01 2020
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (Սլովակիա) աջակցությամբ «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի շրջանակներում կազմակերպում է մարզային աշխատաժողովներ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների համար՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ ծանոթացման եւ դրանց վերահսկողության ուղղությամբ նրանց կարողությունների զարգացման նպատակով:
Ծրագրի մասին
Նպատակը.
Զարգացնել երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների կարողությունները ՏԻՄ-երի գործունեության մեջ ներգրավման, դրանց մշտադիտարկման եւ վերահսկողության գործում, բարձրացնել նրանց իրազեկվածությունը Եվրոպական կառույցների, ինստիտուտների եւ Հայաստանում իրագործվող դրանց ծրագրերի վերաբերյալ:
Ծրագրի մասնակիցները պետք է.
- Լինեն 16-30 տարեկան:
- Հետաքրքրված լինեն սեփական համայնքների անցուդարձով, դրանց զարգացման, ռեսուրսների կառավարման եւ ՏԻՄ գործունեության հարցում:
Այլ.
Տեղերի սահմանափակ լինելու պատճառով միայն 20 ընտրված երիտասարդներ հնարավորություն կստանան մասնակցելու աշխատաժողովին:
Ընտրված երիտասարդները հունվարի 23-ին էլ.փոստով կտեղեկացվեն միջոցառման վայրի մասին:
Աշխատաժողովին մասնակցելու՝ ստորեւ ներկայացված հայտը անհրաժեշտ է լրացնել եւ ուղարկել [email protected] էլ. հասցեով ոչ ուշ քան ս.թ. հունվարի 22-ը:
22
Nov
26
Oct
25
Oct