Տեղական իշխանությունների և ՔՀԿ-ների համագործակցության, տեղական ինքնակառավարմանը ՔՀԿ-ների մասնակցության նոր հնարավորությունները ՀՀ-ում ՏԻՄ և տարածքային կառավարման բարեփոխումների համատեքստում
24 08 2018 24 08 2018
Օգոստոսի 24-ին` ժամը 11։00-ից 14։00-ն, Գյումրու տեխնոլոգիական պարկում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի է ունենալու ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ «Տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համագործակցության, տեղական ինքնակառավարմանը ՔՀԿ-ների մասնակցության նոր հնարավորությունները ՀՀ-ում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման բարեփոխումների համատեքստում» թեմայով։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու վերոնշյալ սեմինար քննարկմանը՝ հնարավոր մասնակցության մասին տեղեկացնելով մեզ նախապես։
Միջոցառման պատասխանատու անձ՝ Վահրամ Վարդանյան (հեռ․ 010 574501, բջջ․099 462934, էլ․ հասցե՝ [email protected])։
Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
22
Nov
26
Oct
25
Oct