Տեղեկատվական սեմինարների շարք՝ Երևանի ավագանու թեկնածուների համար
03 09 2018 03 09 2018
Հայաստանի համայնքների միությունը (ՀՀՄ) Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ կազմակերպում է տեղեկատվական սեմինարների շարք ավագանու թեկնածուների համար։
Սեմինարներին կարող են մասնակցել Եպևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ին հայտ ներկայացրած կուսակցությունների կամ դաշինքների ցուցակներում ընդգրկված թեկնածուները։
Սեմինարները կանցկացվեն Հայաստանի համայնքների միության գրասենյակում, Չարենցի 1, 2-րդ հարկ, 201 սենյակ։
Սեմինարները կանցկացվեն
սեպտեմբերի 6-ին ժամը 10։00-ին,
սեպտեմբերի 6-ին ժամը 16։00-ին,
սեպտեմբերի 8-ին ժամը 10։00-ին,
սեպտեմբերի 8-ին ժամը 16։00-ին,
սեպտեմբերի 9-ին ժամը 10։00-ին։
Սեմինարների թեմաներն են
Սեմինարներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև սեպտեմբերի 4-ը ուղարկելով մասնակցության հայտ [email protected] հասցեին՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը, քաղաքական ուժի անունը և մասնակցի հեռախոսահամարը:
Հայաստանի համայնքների միություն
22
Nov
26
Oct
25
Oct