ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ
11 02 2020 11 02 2020
Փետրվարի 11-ին Ֆրանսիայի Մեց քաղաքում կանցկացվի Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը: Ողջույնի խոսքով հանդես կգան Մեց քաղաքի քաղաքապետ Դոմինիկ Գրոսը և Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Ժան Պիեռ Լյուվիլը:
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում կքննարկվի նաև Լատվիայում տարածքային բարեփոխումների մասին փաստահավաք զեկույցը:
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված է նաև Մոլդովայում 2019 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդական առաքելությունների մասին զեկույցը:
Մոնիտորինգի հանձնաժողովի անդամները նաև կուսումնասիրեն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի բացատրական զեկույցը:
Մոնիտորինգի հանձնաժողովն այս զեկույցների հետ կապված կմշակի առաջարկներ և բանաձևեր, որոնք քննարկման կդրվեն ԵԽ Կոնգրեսի գարնանային նստաշրջանին, որը կանցկացվի մարտի 17-19-ը Ստրասբուրգում:
22
Nov
26
Oct
25
Oct