Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողով

Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողով

17 06 2016 17 06 2016

Հայաստանի Համայնքների Միությունը և Էներգախնայողության Աջակցման Հիմնադրամը, հանդիսանալով Քաղաքապետերի Դաշնագրի աջակից կազմակերպություններ

կարևորելով էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման բնագավառներում գործունեություն ծավալող ու ծրագրեր իրականացնող հայաստանյան դերակատարների և համայնքների միջև երկխոսության միասնական հարթակի ձևավորումը, այդ ծրագրերի մասին Հայաստանի համայնքների տեղեկացվածությունը՝ կազմակերպում են Հայաստանում Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողովը։

Նպատակը՝

  • Համայնքների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը ոլորտում իրականցվող ծրագրերի, հնարավորությունների և առկա քաղաքականությունների վերաբերյալ,
  • Ստեղծել երկխոսության հարթակ ոլորտի հիմնական դերակատարների միջև,
  • Աջակցել համայնքներում իրականցվող ծրագրերի հանրայնացմանը,
  • Վեր հանել տեղական մակարդակում Էներգաարդյունավետության և էներգախնայողության հետ կապված խնդիրները և խոչընդոտները։