Տեղական և կենտրոնական իշխանությունների միջև խորհրդակցական մեխանիզմների վերաբերյալ աշխատաժողով
12 09 2018 12 09 2018
Սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Տեղական և կենտրոնական իշխանությունների միջև խորհրդակցական մեխանիզմների վերաբերյալ աշխատաժողով:
Այն նվիրված է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում տեղական և կենտրոնական իշխանությունների միջև խորհրդակցությունների մեխանիզմների և ձևաչափերի, ինչպես նաև խորհրդակցությունների ընթացքում տեղական իշխանությունների ասոցիացիաների դերի ու գործառույթների քննարկմանը: Աշխատաժողովը նպատակ ունի եվրոպական համապատասխան փորձի քննարկման արդյունքում երկխոսություն սկսել Հայաստանում առկա խորհրդակցական մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև հետագայում պաշտոնական ինստիտուցիոնալ խորհրդակցական մեխանիզմ(ներ)ի ներդրման վերաբերյալ:
Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի, տեղական իշխանությունների և դրանց ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական իշխանությունների եվրոպական ասոցիացիաների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովը կազմակերպվում է «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի շրջանականերում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի և Եվրոպայի խորհդի երևանյան գրասենյակի կողմից՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ:
22
Nov
26
Oct
25
Oct