Տարվա լավագույն համայնք մրցանակաբաշխություն 2017
24 02 2017 24 02 2017
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին ողջունել է ներկաներին եւ շնորհավորել կազմակերպության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ:
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի համայնքների միության դերը ՀՀ ՏԻ համակարգի զարգացման և մեր երկրում տեղական ժողովրդավարության սկզբունքների խթանման մեջ: Դավիթ Լոքյանի խոսքով, շահագրգիռ կողմերի հետ համագործակցաբար, Միությունը կարողացել է իր ներդրումն ունենալ տեղական ժողովրդավարության զարգացման ու տեղական ինքնակառավարման ամրապնդման գործում:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել «Հայաստանի համայնքների միության» և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութան կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» ավանդական մրցանակաբաշխության արարողությունը։ Ամենամյա այս միջոցառման նպատակն է ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Մրցանակների են արժանացել` Լոռու մարզի Տաշիր համայնքը «Լավագույն քաղաքային համայնք 2016» անվանակարգում, Արագածոտնի մարզի Օշական գյուղական համայնքը «Լավագույն գյուղական համայնք 2016» անվանակարգում, Կոտայքի մարզի Բյուրեղավան Գեղարքունիքի մարզի Գավառ և Լոռու մարզի Ախթալա համայնքները «Մաքուր համայնք 2016» անվանակարգում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Արարատի մարզի Արարատ համայնքները «Լավագույն կանաչապատ համայնք 2016» անվանակարգում, Սյունիքի մարզի Կապան համայնքը «Մշակութային լավագույն քաղաքային համայնք 2016» և Արմավիրի մարզի Փարաքար համայնքը «Մշակութային լավագույն գյուղական համայնք 2016» անվանակարգերում:
http://haynews.am/hy/1487945672
22
Nov
26
Oct
25
Oct