Երևան (Բնակչության թիվը` 1,060,138)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 1879 թվական
  • Բնակչության թիվը – 1,060,138
  • Համայնքի մակերեսը – 22300 հա
  • Համայնքում գործում են ` Միջնադարյան Հայաստանում գործել են «բարձր դպրոցներ», որոնցից մի քանիսը կոչվել են նաև համալսարաններ` Տաթևի դպրոցը (9-15-րդ դարեր), Սանահինի դպրոցը (10-13-րդ դարեր), Անիի դպրոցը (11-13-րդ դարեր), Գլաձորի դպրոցը (11-13-րդ դարեր)։ Երևանում առաջին համալսարանը ստեղծվել է 1920 թվականին։ Միաժամանակ Երևանում գործունեություն են ծավալում միջպետական 4, մասնավոր 27, չհավատարմագրված 24 բուհեր և արտասահմանյան 8 բուհերի մասնաճյուղեր։   Հայաստանի գիտությունների ակադեմիան (1993 թվականից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա) հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 25-ին՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) հիման վրա: Հիմնադիրներից մեկը և նախագահն էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006թթ. ԳԱԱ-ն ղեկավարել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին Ակադեմիայի նախագահ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Երևանի տարածքում հաշվառված է պատմության և մշակույթի 401 հուշարձան, որից 288-ը պետական են, իսկ 113-ը՝ Երևանի համայնքային սեփականություն։ Հաշվառված պատմության և մշակույթի հուշարձաններից 155-ը առանձին կանգնած հուշարձաններ են, 33-ը քարայր-կացարաններ են, 20-ը՝ խաչքարեր, 20-ը՝ հուշաղբյուրներ, 19-ը՝ հուշակոթողներ, 11-ը՝ տուն-թանգարաններ, 6-ը՝ եկեղեցիներ։ Երևանում գտնվող 57 թանգարաններից 4-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության են։ Դրանք են՝ Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի և Պատմահնագիտական թանգարանները։

Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից.
«Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Տարոն Մարգարյան
  • Կուսակցական պատկանելիություն – ՀՀԿ
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 15.11. 2011

Ավագանու անդամների ցուցակ

  1. Տարոն Մարգարյան
  2. Սմբատ Լպուտյան
  3. Հովիկ Մուսայելյան
  4. Աստղիկ Գևորգյան
  5. Արա Երնջակյան
  6. Մարտին Վարդազարյան
  7. Լևոն Իգիթյան
  8. Աննա Ասատրյան
  9. Երվանդ Երզնկյան
  10. Ենոք Ազարյան
  11. Նաիրա Նահապետյան
  12. Կամո Հովհաննիսյան
  13. Գրիգոր Մինասյան
  14. Հովհաննես Թոքմաջյան
  15. Ռոզա Սիրունյան
  16. Միքայել Դովլաթյան
  17. Կամո Արեյան
  18. Նատալյա Լափաուրի
  19. Լիլիթ Բեգլարյան
  20. Սերգեյ Մկրտչյան ՝ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար
  21. Արա Կետիկյան
  22. Աննա Մկրտչյան
  23. Ալինա Քուշկյան
  24. Անուշ Հայրյան
  25. Սանասար Բեգլարյան
  26. Արմեն Երեմյան
  27. Սերգեյ Ասատրյան
  28. Սամվել Գևորգյան
  29. Արարատ Գևորգյան
  30. Սուրեն Ներսիսյան ՝ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար
  31. Արթուր Պետրոսյան
  32. Էդմոնդ Կիրակոսյան
  33. Հակոբ Խաչատրյան
  34. Հովհաննես Մկրտչյան
  35. Արսեն Փոլադյան
  36. Սումբատ Սումբատյան
  37. Արտակ Գասպարյան
  38. Խաչատուր Ռաֆայելյան
  39. Վասպուրակ Մարտիրոսյան
  40. Հովհաննես Ավանեսյան
  41. Էդգար Ավետիսյան
  42. Գարիկ Սուքիասյան
  43. Մանվել Ավետիսյան
  44. Արմեն Սահակյան
  45. Գոռ Վարդանյան
  46. Հասմիկ Սարգսյան
  47. Արայիկ Հարությունյան
  48. Դավիթ Խաժակյան ՝ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար
  49. Անահիտ Բախշյան
  50. Աշոտ Աթյան
  51. Ալեն Սիմոնյան
  52. Անի Խաչատրյան
  53. Անի Սամսոնյան
  54. Տիգրան Ավինյան
  55. Սերգեյ Ղահրամանյան
  56. Թեհմինա Վարդանյան ՝ «ԵԼՔ» խմբակցության քարտուղար
  57. Էդուարդ Աղաջանյան
  58. Հարություն Բաբայան
  59. Տիգրան Տեր-Մարգարյան
  60. Զարուհի Բաթոյան
  61. Զարուհի Փոստանջյան ` «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար
  62. Մնացական Պարակշիեվ ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության քարտուղար
  63. Սոննա Աղեկյան
  64. Հայկ Պետրոսյան
  65. Մարինա Խաչատրյան

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - 0015, Երևան Արգիշտիի փող., 1 շենք
  • Հեռախոսահամար. - +374-11-514000
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ - http://www.yerevan.am