Կարբի (Բնակչության թիվը` 3624)

  • Բնակչության թիվը – 3624
  • Համայնքի մակերեսը – 21.39 հա
  • Հեռավորությունը մարզկենտրոնից - 2 կմ
  • Համայնքում գործում են ` 1238 տնտեսություն: Ունի դպրոց, ծննդատուն, մանկապարտեզ, կապի հանգույց: Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկային եւ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները օգտագործվում են գլխավորապես որպես վարելահողեր եւ պտղատու ու խաղողի այգիներ: Քաղաքացիների սեփականությունների 1/3-ը կազմում են վարելահողերը` 288 հա, պտղատու այգիները` 325հա: Պահուստային հողերից արոտավայրերը զբաղեցնում են 382հա, վարելահողերը` 371հա:

Հիշատակվում է 13-րդ դարից որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի նշանավոր գյուղաքաղաքներից մեկը: 18-րդ դարի կեսերին Կարբիում եղել է փողերանոց` դրամահատարան, որտեղ հարուստ վաճառականները դրամ էին հատում: Կարբին ավերվել եւ կողոպտվել է 14-15-րդ դդ` Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ եւ 17-րդ դարում` Շահ Աբասի օրոք: Կառուցված է ս. Աստվածածին., ս. Գեւորգ, Ծիրանավոր, Թուխմանուկի եկեղեցիները: 

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Կարո Բաղդասարյան
  • Կուսակցական պատկանելիություն – Հայաստանի Հանրապետական կուսակցություն
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 2012 թ. սեպտեմբերի 23

Ավագանու անդամների ցուցակ

  1. Հայկ Ալեքսանյան
  2. Կարապետ Ամիրյան
  3. Սեյրան Ասլանյան
  4. Լիանա Ավետիսյան
  5. Տիգրան Բաղդասարյան
  6. Հրահատ Հայրապետյան
  7. Զոհրաբ Մայիլյան
  8. Վարդգես Նազարեթյան
  9. Թաթուլ Նանյան

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե -
  • Հեռախոսահամար. - +374 232/093 44 44 10
  • Էլ-փոստի հասցե - [email protected]
  • Վեբ-կայքի լինկ -