Միջնադարյան Եղեգիսը Հայատասանի ամենահարուստ համայքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։
Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703թ. ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները 13-րդ դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։
Գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է 13-րդ դարի թվագրությամբ հրեական գերեզմանատուն։
15-րդ դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը ։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել` <>։
1988թ. Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը
Ավագանու անդամների ցուցակ
Զավեն Ալքասյան
Գևորգ Մանասերյան
Նարեկ Կարապետյան
Մովսես Նազարյան
Պետրոս Հովհաննիսյան
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct