ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղը հիմնադրվել է 1805-1829թթ Արևմտյան Հայաստանի Բասենի,Կարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերի կողմից: Մինչև 1945թ գյուղը կոչվել է , որը թուրքերենից թարգմանաբար կոչվում է հարթ գյուղ: ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1945թ որոշմամբ գյուղը վերանվանվել է Ախուրյան` Արփի լճից սկիզբ առնող և Արաքս գետի աջ վտակը հանդիսացող Ախուրյան` գետի անվամբ: Ախուրյան անունը ծագել է հետևյալ կերպ. հաճախակի երաշտների աղետներից սարսափահար հողագործը նայել է խորունկ կիրճերում գտնվող գետին և թևաթափ հառաչել. : Հառաչանքը խառնվել է ալիքվող ջրերին ու գետակը կնքվել է Ախուրյան: Սա ավանդաբար մեզ հասած զրույց է, ժողովրդական պատկերավոր մտածողության մի պատառիկ:
Սակայն Ախուրյան անունը շատ հին է, այն առաջացել է Վանի արձանագրություններում հիշատակված Սարիղամիշի մոտակայքում գտնվող Ախուրիանի երկրամասի անունից: 1831թ բնակավայրում ապրել է 456 բնակիչ: Ունեցել է սև և կարմիր սրբատաշ տուֆից նոր ժամանակներում կառուցված զանգակատնով եկեղեցի, որը ավերվել է 1988թ երկրաշարժից: 1992թ փլված եկեղեցու տեղում նույն քարերվ սկսվել է նոր եկեղեցու շինարարությունը, այժմ այն գտնվում է կիսակառույց վիճակում: Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո 1920-1924թթ Ախուրյանը գտնվել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի կազմում: Մինչև 1930թ Անիի, Ամասիայի, Արթիկի, Ազատանի, Թալինի հետ մտել է Լենինականի գավառի մեջ և կոչվել է Դուզքենդի գավառակ: Իսկ գավառների վերացումից հետո մտել է Լենինականի շրջանի մեջ:1937թ դեկտեմբեր ամսին Հայաստանում կազմավորվել են 11 նոր շրջաններ, որոնց թվում Դուզքենդի շրջանը, հետագայում` Ախուրյանի շրջան:Մինչև 1991թ. գյուղում տնտեսավարման ձևը եղել է կոլեկտիվ-կոլխոզային: 1991-1992թթ համայնքում իրականացվել է սեփականաշնորհման ընդհանուր գործընթաց:Ախուրյանը մեծ ծաղկունք է ապրել 1970 թ-ից մինչև 1988թ, աղետալի երկրաշարժը: Մինչև երկրաշարժը Ախուրյանը ունեցել է 41 բազմահարկ բնակելի շենքեր 1404 բնակարաններով, որոնք գրեթե ավերվել են հիմնովին: Ավերվել են երկու 1600 աշակերտական տեղով միջնակարգ դպրոցները, 560 տեղով 4 մանկապարտեզները, 350 մահճակալով հիվանդանոցը, պոլիկլինիկան, թիվ 85 Մ Տ ՈՒ –ն կուլտուր կենցաղային, մշակութային արդյունաբերական, շինարարական և անասնապահական համալիրները և մի շարք այլ կառուցներ:
Մինչև 1996թ Ախուրյանը եղել է Ախուրյանի շրջկենտրոնը: ՀՀ օրենքով 1196թ Ախուրյանը ընդգրկվել է գյուղական շրջանների ցանկում` իր մեջ ներառելով երեք բնակավայր` Ախուրյան գյուղը, նախկին շրջկենտրոնը և Նոր Ախուրյանը: Այժմ Ախուրյանը համարվում է ՀՀ ամենամեծ գյուղական համայնքը, 10.0հազ ավել բնակչությամբ: Մեծ է եղել ախուրյանցու ավանդը հայրենի երկրի զարգացման գործում: Ախուրյանը անմասն չի մնացել նաև Արցախյան պատերազմին, նրա զավակներց 14-ը անմահացան կատարած սխրանքներով` լույս սփռելով գալիք սերնդի ճամփաներին: Գյուղի նշանավոր մարդկանցից են` Ս.Ավետիսյանը /ՀՀ ԱԺ պատգամավոր, 1999-2001թթ, ՀՀ գյուղ նախարարի առաջին տեղակալ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր/ , Հովհաննես Դավթյանը / քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր/, Լուսիկ Բառնակյանը/գրող/, Սուրեն Մուրադյանը /մանկագիր/, Ռազմիկ Մաթևոսյանը /ՀՀ ԱԺ պատգամավոր,1995-1999թթ, դոցենտ, ԳՄԻ պրոռեկտոր/, Գեղամ Փիլոսյանը/ Խորհրդային Միության հերոս/,Մարուսյա Շահբազյան /սոցիալիստական աշխատանքի հերոս/:
Ավագանու անդամների ցուցակ
Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ
22
Nov
26
Oct
25
Oct