Պաշտոն․Գնումների մասնագետ (2 հաստիք Գյումրի/Վանաձոր)
Կազմակերպություն․Վանաձորի համայնքապետարան
Աշխատանքի վայր (եր)․Վանաձոր և Գյումրի համայնքներ
Դիմելու վերջնաժամկետ․27-ը մարտի, 2021թ
Աշխատանքի տևողություն․2 տարի (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի ակնկալվող մեկնարկ․01 -ը ապրիլի, 2021թ
Նախաբան․ Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ փետրվարի 1-ից։
Ծրագրի նպատակն է․ Նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։
Ծրագիրը աշխատանքի է հրավիրում փորձառու Գնումների մասնագետի, ով պատասխանատու է լինելու ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումների իրականացման կազմակերպման համար՝ ինչպես նախատեսված է գնումների պլանում, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում և համաձայնեցվում է Ծրագրի ղեկավարի և ԵՄ գրասենյակի հետ՝ ԵՄ (PRAG) և ՀՀ գնումների ընթացակարգերին համապատասխան:
Հիմնական պարտականություններ
- Կազմել գնումների պլանը (գնումների մեթոդ, տիպեր, քանակներ, արժեքներ, մատակարարման պահանջներ, աղբյուրներ և այլն) և հսկել դրա իրականացումը:
- Թարմացնել ծրագրի կարիքների վրա հիմնված գնումների պլանը՝ Ծրագրի ղեկավարի հետ սերտ համագործակցությամբ և ուղարկել Եվրամիության (ԵՄ) գրասենյակ՝ վերանայման և հաստատման
- Պատրաստել մրցութային փաստաթղթերը՝ ԵՄ տանդարտների համաձայն՝ համակարգելով Ծրագրի ղեկավարի և ԵՄ գրասենյակի հետ: Պոտենցիալ հայտատուներին տրամադրել մրցութային փաստաթղթերը:
- Աջակցել գնահատման հանձնաժողովի անդամներին տեխնիկական և ֆինանսական նպատակների գնահատման գործընթացում՝ մրցութային փաստաթղթերի պահանջների համապատասխան:
- Աջակցել գնահատման հանձնաժողովին՝ պայմանագրի շնորհման համար, գնահատման զեկույցների և առաջարկությունների նախապատրաստման գործընթացում:
- Պատրաստել պայմանագրերը և ներկայացնել պայմանագրերի պատճեները Ծրագրի ղեկավարի և ԵՄ գրասենյակին՝ պայմանագրերի նախնական վերանայման համար:
- Յուրաքանչյուր գործընթացի համար գնումների կարգավիճակի վերաբերյալ զեկուցել Ծրագրի ղեկավարին:
- Հետևել արտադրանքի ժամանակին առաքման և բավարար որակի ապահովմանը։
- Մրցույթի մասնակիցների հետ բանակցել գնի, առաքման եղանակի և առաքման ժամանակի մանրամասները։
- Ստուգել հաշիվ-ապրանքագրերի ճշգրտությունը և տալիս է վճարման համաձայնություն։
- Պահպանել բոլոր փաստաթղթերը և արձանագրությունները՝ ստուգումների և ԵՄ վերանայման համար:
- Ապահովել պայմանագրի կառավարումը, որը ներառում է պայմանագրի իրականցման ճշգրտության ստուգումը և հաստատումը, պայմանագրով սահմանված ժամկետի ավարտի ստուգումը։
Պահանջվող որակավորումներ․
- Բարձրագույն կրթություն հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ տնտեսագիտություն, հանրային կառավարում կամ իրավագիտություն կամ համապատասխան այլ ոլորտում:
- Առնվազն 3 տարվա՝ ՀՀ և/կամ ԵՄ, և/կամ միջազգային այլ կազմակերպությունների գնումների իրականացման աշխատանքային փորձ՝ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում։
- Գնումների ոլորտում հիմնարար փորձառություն (տեղական/միջազգային), որը ներառում է մրցույթի կազմակերպում, պայմանագրի շնորհում, ապրանքների ներմուծում:
- ԵՄ՝ գնումների ընթացակարգերին քաջատեղյակ լինելը կդիտվի որպես առավելություն:
- Հաղորդակցվելու, բանակցելու, վերլուծելու, զեկույցներ և հաշվետվություններ մշակելու և ներկայացնելու կարողություն:
- Անգլերենի իմացություն՝ մասնավորապես գնումների ոլորտի անգլերեն տերմինաբանության գերազանց իմացություն:
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Word և Excel:
Վարձատրություն․ Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավել, քան նախատեսված է ծրագրի բյուջեով։
Ծրագրի բաղադրիչներն են․
- Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
- Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
- Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների գործարկման ոլորտներում։
Ինչպե՞ս դիմել․
Հետաքրքրված անձիք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրության նամակը, հայերեն և անգլերեն լեզուներով, (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ- 1 էջի սահմաններում) ներկայացնեն հետևյալ էլելկտրոնային փոստով․ [email protected] վերնագրում նշելով «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ Գնումների մասնագետ-Վանաձոր», «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ Գնումների մասնագետ-Գյումրի»։
Դիմումների վերջնաժամկետն է 2021 թ մարտի 27-ն է։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ինքնակենսագրականների հիման վրա ընտված դիմորդները։