Աշխատանքի հայտարարություն
Պաշտոն PR/տեսանելիության ապահովման մասնագետ (կես դրույք-65 % ծանրաբեռնվածություն)
Կազմակերպություն․ Վանաձորի համայնքապետարան
Աշխատանքի վայր Վանաձոր համայնք
Դիմելու վերջնաժամկետ․ 15-ը մարտի, 2021թ
Աշխատանքի տևողություն․ 3 տարի (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի ակնկալվող մեկնարկ․ 25 -ը մարտի, 2021թ
Նախաբան․ Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ փետրվարի 1-ից։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատանքի ընդունել PR /տեսանելիության փորձառու մասնագետի, որը պատասխանատու կլինի ծրագրի իրականացման ժամանակահատվածում ԵՄ պահանջներին համապատասխան ծրագրի հաղորդակցության / տեսանելիության գործողությունների իրակացման համար:
Հիմնական պարտականություններ
Թիմի ղեկավարի և 3 գործընկեր քաղաքների ծրագրի համակարգողների հետ սերտ համագործակցությամբ մշակում է իրազեկման և կրթական արշավի պլան, ներառյալ հիմնական ուղերձների մշակումը,
Կազմակերպում է ծրագրի համար տպագիր, վիդեո կամ էլեկտրոնային ձևաչափերով կրթական և իրազեկման նյութերի մշակումը,
Աջակցում է ծրագրի երեք քաղաքներում միջոցառումների և իրազեկման գործողությունների կազմակերպմանը,
Ապահովում է հեռուստածրագրերի կանոնավոր կերպով կազմակերպումը, հանրային ծառայությունների հայտարարությունների և տեղեկագրերի հրապարակումը,
Կառավարում է ծրագրի կայքէջը / սոցիալական մեդիայի ցանցերը, մասնավորապես, ապահովում է դրանց կանոնավոր թարմացումը,
Ապահովում է ծրագրի տեսանելիությունն ու ճանաչելիությունը հասարակության հետ սերտ հարաբերություններ հաստատելու և լրատվամիջոցների հետ կապերի միջոցով:
Պահանջվող որակավորումներ․
Բարձրագույն կրթություն հաղորդակցության, հասարակական գիտությունների, լրագրության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ,
Հայաստանի մեդիադաշտի գերազանց իմացություն,
Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց իմացություն,
Գրավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
Միջազգային կազմակերպությունում աշխատանքի փորձը կդիտվի՝ որպես առավելություն:
Վարձատրություն․ Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավել, քան նախատեսված է ծրագրի բյուջեով։
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է․ Նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավմանը:
Ծրագրի բաղադրիչներն են․
Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգիև աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների գործարկման ոլորտներում։
Ինչպե՞ս դիմել․
Հետաքրքրված անձինք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրքիության նամակը (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ- 1 էջի սահմաններում) ներկայացնեն հետևյալ էլելկտրոնային փոստով․
[email protected] ` վերնագրում նշելով «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ PR/տեսանելիության մասնագետ»։ Դիմումների վերջնաժամկետը 2021 թ. մարտի 15-ն է։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն Ընտրող հանձնաժողովի կողմից ինքնակենսագրականների հիման վրա ընտված դիմորդները։