Աշխատանքի հայտարարություն
Պաշտոն։ Մշտադիտարկման և գնահատման մասնագետ
Կազմակերպություն։ Վանաձորի համայնքապետարան
Աշխատանքի վայր ։ Վանաձոր
Դիմելու վերջնաժամկետ։ 15 մարտի, 2021 թ․
Աշխատանքի տևողություն։ 3 տարի (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի ակնկալվող մեկնարկ: 25մարտի, 2021
Նկարագրություն: Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ սկսում է ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ABC.GoV: Alliance for Better City Governance, and in Armenian)) ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ փետրվարի 1-ից։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրել մշտադիտարկման և գնահատման հմուտ մասնագետի, ով ծրագրի իրականացման ժամանակահատվածում պատասխանատու կլինի ծրագրի գործողությունների ռազմավարական և ամենօրյա մշտադիտարկման ու գնահատման համար։
Հիմնական պարտականությունները․
- Ծրագրի թիմի հետ համաձայնեցնելով՝ քննարկել և վերջնական տեսքի բերել ծրագրի հիմնական ցուցիչները, ինչպես նաև մշտադիտարկման ենթարկել դրանք ծրագրի ողջ ընթացքում
- Ծրագրի թիմի հետ խորհրդակցությունների հիման վրա մշակել ծրագրի մշտադիտարկման պլան ծրագիրն իրականացնող երեք քաղաքների համար
- Ծրագրի 3 գործընկերների, ոլորտային անձնակազմի միջոցով վերահսկել տվյալների կանոնավոր հավաքագրումը և կատարել այցելություններ ՝ տվյալների որակը պատահական ստուգումներով և հաստատումներով ապահովելու համար
- Անվտանգ և հասանելի ձևով գրանցել, կառավարել և պահպանել մշտադիտարկման և գնահատման տվյալները
- Վերլուծել ցուցանիշները, ներկայացնել առաջարկություններ, պատրաստել հաշվետվություններ
- Օժանդակել ծրագրի բազային պլանի և դրան հետևող հարցումների մշակմանը
- Անցկացնել մշտադիտարկման և գնահատման դասընթաց ծրագրի ամենօրյա մշտադիտարկման մեջ ներգրավված աշխատակիցների համար
- Աջակցել ծրագրերի մշակման/գրանտների կառավարման թիմին տրամաբանական աղյուսակների, մշտադիտարկման և գնահատման պլանների կազմման և ծրագրի գործողությունների ու գրանտների թիրախների որոշման հարցում
- Իրականացնել ծրագրի առաջընթացի գնահատում
- Փաստաթղթավորել քաղված դասերը և լավագույն գործելակերպը, մշտադիտարկման և գնահատման արդյունքում քաղված դասերով կիսվել թիմի հետ։
Պահանջվող որակավորումները․
- Բարձրագույն կրթություն հասարակական գիտությունների, տեղեկատվության կառավարման կամ հարակից ոլորտներում
- Բարձրագույն կրթություն հասարակական գիտությունների կամ հարակից ոլորտներում
- Ծրագրերի (մասնավորապես՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերի) կառավարման և գնահատման առնվազն 5 տարվա փորձ
- Մշտադիտարկման և գնահատման պլանների և գործիքակազմի մշակման փորձ
- Վերապատրաստումներ անցկացնելու և աշխատակազմի կարողությունների զարգացման կարողություն
- Անգլերենի գերազանց իմացություն։
Վարձատրություն․ Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավելի, քան նախատեսված է ծրագրի բյուջեով։
Ծրագրի մասին
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Վանաձորի և Գյումրու քաղաքային կայուն կառավարմանը։
Ծրագրի բաղադիչներն են․
- Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքային կայուն կառավարման քաղաքականության ու գործիքների բարելավում՝ համահունչ ազգային և ԵՄ չափանիշներին։
- Աջակցություն Վանաձոր և Գյումրի համայնքներին մաքուր շրջակա միջավայր ստեղծելու գործում՝ ներդնելով «կանաչ» հանրային տրանսպորտ և թափոնների վերամշակման պրակտիկա։
- Վանաձորի և Գյումրու համայնքային ծառայողների կարողությունների բարելավում՝ քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների գործարկման ոլորտներում։
Ինչպե՞ս դիմել․
Հետաքրքրված անձիք պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրության նամակը (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ- 1 էջի սահմաններում) ներկայացնեն հետևյալ էլելկտրոնային փոստով․ [email protected] ` վերնագրում նշելով «ABC.GoV- ԴԱՇԻՆՔ ծրագիր․ Մշտադիտարկման և գնահատման մասնագետ»։ Դիմումների վերջնաժամկետը 2021թ․ մարտի 15-ն է։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն Ընտրող հանձնաժողովի կողմից ինքնակենսագրականների հիման վրա ընտրված դիմորդները։