Հայաստանի Համայնքների Միությունը «Քաղաքապետերի Դաշնագիր Արևելք 2» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ԱլԳ Տեխնիկական Ավագ և Կրտսեր փորձագետների թափուր հաստիքների համար։
Հայաստանի Համայնքների Միությունը «Քաղաքապետերի Դաշնագիր Արևելք 2» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ԱլԳ Տեխնիկական Ավագ և Կրտսեր փորձագետների թափուր հաստիքների համար։
«Քաղաքապետերի Դաշնագիր հանուն Կլիմայի և Էներգիայի» նախաձեռնությունը ԵՄ ամենաճանաչված նախաձեռնություններից մեկն է, որը գործում է արդեն ավելի քան 6 տարի և իր մեջ ներառում է ԵՄ 28 պետություններ։
Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքային բնակչության յուրաքանչյուր 5-րդ մարդն ապրում է Դաշնագիրը ստորագրած քաղաքում։ Հայաստանի Համայնքների Միությունը «Քաղաքապետերի Դաշնագիրը հանուն Կլիմայի և Էներգիայի» ԵՄ նախաձեռնության աջակից կազմակերպությունն է Հայաստանում։
«Քաղաքապետերի Դաշնագիր Արևելք 2» ծրագիրն իր մեկնարկը տվեց 2016թ-ի մայիսին։ Այս քառամյա ծրագիրն ուղղված է ԱլԳ պետություններում «Քաղաքապետերի Դաշնագիրը հանուն Կլիմայի և Էներգիա»-ի նախաձեռնությանը միացած քաղաքներին տեխնիկական աջակցության ցուցաբերմանը։ Ծրագիրը իրականցվում է ոլորտի առաջատար 8 կազմարպություններից բաղկացած կոալիցիայի կողմից։ Վերջինս ղեկավարվում է «Էնհերջի Սիթիզ»-ի կողմից և իրականացվում է «Քլայմիթ Ալյանս», «Կոմունալ Կրեդիտ Հանրային Խորհրդատվություն» ԵՄ կազմակերպությունների, ինչպես նաև ԱլԳ պետությունների տեղական 5 գործընկերների կողմից։
Տեխնիկական Ավագ և Կրտսեր մասնագետները կներգրավվեն ծրագրի շահառուների համար ստեղծվող տեղեկատվական օժանդակության տրամադրման աշխատանքներում։ Մանսավորապես նրանք կտրամադրեն տեխնիկական և ադմինիստրատիվ աջակցություն նախաձեռնության ստորագրողներին, Դաշնագրի ազգային համակարգողներին և Դաշնագրի աջակիցներին։
Մատուցվող ծառայությունների բովանդակության և աշխատանքները համակարգված լինելու համար՝ վերջիններիս աշխատանքը կհամակարգվի ծրագրի կարողությունների ստեղծման համակարգողի կողմից։ Ընտրված փորձագետները պետք է վարժ տիրապետեն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։
Բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են նշված թափուր հաստիքների պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ հասցեով մինչև ս․թ․ փետրվարի 26-ը՝ նամակի թեմա բաժնում հստակ նշելով Կրտսեր Փորձագետ կամ Ավագ Փորձագետ։
Աշխատանքի հայտարարության ամբողջական տեքստն անգլերեն լեզվով ներկայացված է ստորև։
22
Nov
26
Oct
25
Oct