2017թ. հոկտեմբերի 9-10-ին Փարիզում (Pavillon d'Armenonville) տեղի կունենա Տարածքային իշխանությունների միջազգայնացման հանդիպումները:
Այս Հանդիպումները թվով 7-րդն են, անցյալ տարի դրանց մասնակցում էին ավելի քան 1,500 մասնակիցների 50 երկրներից, որը նաև 2 օրվա ընթացքում առաջարկել է 40 կոնֆերանսներ (հանդիպումներ) երկրների ֆոկուսային քննարկումներ և տասնհինգ ազգություններ ներկայացված երկրների տաղավարներում: Այս տարի սպասվում են բազմաթիվ արտասահմանյան պատվիրակություններ՝ բաղկացած նախարարներից, քաղաքապետերցի, ընտրված ներկայացուցիչներից և միջազգային համագործակցության ասպարեզում տարածքային ակտիվ կադրեր, այլև հաստատությունների, ՀԿ-ների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Այս տարի Հանդիպումները կանցկացվեն շատ բարենպաստ միջավայրում՝ հասնելով պետական մակարդակի գագաթաժողովի, միջազգային արդիականությամբ, որը բնութագրվում է միջազգային համագործակցության մեջ տեղական իշխանությունների դերի ամրապնդմամբ և բարձրագույն իշխանությունների աջակցությամբ, ինչպես երկու տարի առաջ նշանավորվել է Հանրապետության նախագահի մասնակցությամբ:
Հայաստանը կարող է օգտվել այդ եզակի հնարավորությունից անդրադառնալու ապակենտրոնացված համագործակցության ռազմավարությանը և մարտահրավերներին, բարձրացնել ձեր ՏԻՄ-երի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև կառուցել և պահպանել ամուր կապեր տեղական իշխանությունների և պետական մարմինների հետ:
Ֆրանսիայի միավորված քաղաքների գործադիր տնօրեն Բերտրան Գալլեի պաշտոնական հրավերով պարոն Երիցյանը՝ որպես ՀՀՄ Նախագահ, ազատվում է մասնակցության բոլոր վճարներից :
Այսպիսով, Հայաստանի տաղավարը կարող համախմբել կենտրոնական իշխանություններին (ՀՀ զարգացման և տարածքային կառավարման նախարարություն) և տեղական ընտրովի պաշտոնյաների միությունը (ՀՀՄ) և ցանկացած հաստատություն կամ կազմակերպություն, որը մասնագիտացած է տեղական զարգացման և ապակենտրոնացված համագործակցության մեջ, որոնց ներկայությունը դուք օգտակար կհամարեք :
22
Nov
26
Oct
25
Oct