«Հայաստանի համայնքների միությունը» (ՀՀՄ) hայտարարում է ընդունելություն՝ մասնակցելու տեղական ինքնակառավարման (ՏԻ) ոլորտում կազմակերպվող հանրային կառավարման դասընթացներին: Դասընթացների մասնակցությունն ազատ է 18-28 տարեկան բոլոր ցանկացողների համար, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ սովորում են հումանիտար ոլորտում և հետաքրքրված են հանրային կառավարմամբ և ՏԻ ոլորտով։
Ուսուցումն անվճար է։
Դասընթացները տեղի են ունենալու դասախոսությունների, սեմինարների, պրակտիկ ու ճանաչողական այցերի, փորձագետների, հանրային ու պետական գործիչների հետ հանդիպումների ձևով, շաբաթական երկու օր՝ ժամը 18։30-ից 21։00-ը։ Դասընթացների օրերին մասնակիցների հասանելիությունը պարտադիր է։
Ուսումնառության ընթացքում ունկնդիրները կիրականացնեն թեմատիկ աշխատանքներ և հնարավորություն կստանան, ցանկության և հնարավորության դեպքում, մասնակցելու Ստրասբուրգում կազմակերպվող ճանաչողական այցին, մասնավորապես մարտի վերջին կայանալիք Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանին (այցելության բոլոր ծախսերը՝ մասնակիցների հաշվին)։
Դիմումներն ընդունվում են մինչև հունվարի 21-ը։ Անհրաժեշտության դեպքում դիմորդների հետ նաև հարցազրույց կանցկացվի։ Դասընթացների սկիզբը նախատեսվում է փետրվարից։ Տևողությունը՝ 4 ամիս։
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմի պատճեն կամ տեղեկանք բուհ-ից) [email protected] էլ․հասցեին, ինչպես նաև լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով․
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdIiEveesKbBYsHvaoDggy8WLicv0YXqJ0yznJ7qJnSNG_NQw/viewform?usp=sf_link
22
Nov
26
Oct
25
Oct