Արևելյան գործընկերության Քաղաքապետերի դաշնագրի (CoM East) նախագիծը հայտարարում է լրագրողական հոդվածների մրցույթ էներգաարդյունավետության, կլիմայի փոփոխության հետևանքների և դրանց մեղմացման կամ դրանց հարմարվելու ուղիների մասին: Քաղաքապետերի դաշնագրի (CoM East) նախագիծը հրավիրում է Արևելյան գործընկերության երկրներում գործող լրագրողներին մրցույթի շրջանակներում ներկայացնել իրենց հոդվածները կամ ռեպորտաժները: Նյութերի ներկայացման վերջնաժամկետն է ՝ ս.թ. հոկտեմբերի 30-ը:
Մրցույթի հաղթող կճանաչվեն Արևելյան Գործընկերության անդամ—երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ադրբեջանի ու Մոլդովայի 25 լրագրող՝ 5 մասնակից յուրաքանչյուր երկրից և 25 լրագրող Ուկրաինայից:
Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցել ս. թ. նոյեմբերին Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Կիշնևում կայանալիք երկօրյա Միջազգային Մեդիա Սեմինարին, որը նվիրված կլինի կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության միջոցառումների, CO2 նվազեցման և էներգաարդյունավետության բարձրացման հարցերին: Հանդիպման ընթացքում ԵՄ Արևելայն Գործընկերության երկրների զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կծանոթանան վերոհիշյալ խնդիրների լուծման շուրջ ներկա իրավիճակին, կքննարկեն հանրային իրազեկման մարտահրավերները:
Մրցույթի մասնակցության կանոնները
I. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Մրցույթի կազմակերպիչ՝ «Քաղաքապետերի Դաշնագիր Արևելք» ԵՄ ծրագիրը (COM -East):
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սույն Մրցույթի նպատակն է ընտրել էներգետիկայի եւ բնապահպանության հարցերով հետաքրքված 25 լրագրող Ուկրաինայից եւ հնգական լրագրող Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից եւ Մոլդովայից, ԵՄ Արևելյան Գործընկերության Մեդրա Սեմինարում մասնակցության համար: Մրցույթը ուղղված է խրախուսելու տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների, ռադիոյի և հեռուստատեսության լրագրողների հետաքրքրվածությունը Քաղաքապետերի Դաշնագրի ստորագրող տեղական համայնքների կողմից իրականացվող կայուն էներգետիկայի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Մրցույթը բաց է Արևելյան գործընկերության երկրների հեռուստաալիքների, ռադիո, տպագիր և առցանց լրատվամիջոցների լրագրողների, բլոգերների, ազգային, մարզային, տեղական ԶԼՄ-ների թղթակիցների եւ ԲՈւՀ-երի լրագրության բաժինների ուսանողների համար: Մրցույթում կարող են մասնակցել լրագրողական նյութեր՝ հոդվածների կամ նորությունների տեսանյութերի տեսքով:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4.1. Մրցույթի շրջանակներում մասնակիցները կարող են տրամադրել,
• տպագիր և ինտերնետային ԶԼՄ-ների լրագրողներ՝ Հեղինակային հոդված *.doc ֆորմատով (առավելագույնը `7000 նիշ);
• Հեռուստա/ռադիո տեսանյութեր սկավառակով կամ նյութը բեռնելու հղումով, ինչպես նաև նյութի սղագիրը *.doc ֆորմատով:
4.2. Բոլոր նյութերը պետք է ներկայացվեն մինչ 2017 թվականի հոկտեմբերի 30-ը էլեկտրոնային նամակի տեսքով: Նամակը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected] և [email protected]
2017 թվականի հոկտեմբերի 30-ից հետո ուղարկած նյութերը Մրցույթում չեն մասնակցի:
4.3. Մրցույթին մասնակցելու համար նյութերը պետք է ներկայացվեն ակնարկի ձևով, «մարդկային պատմության» ձևաչափով, որտեղ թեմային անդրադառնում է ակնարկի հերոսը կամ ինքը՝ հեղինակը): Հոդվածների թեմաները պետք է լուսաբանեն Արևելյան գործընկերության երկրներում էներգիայի արդյունավետության եւ կլիմայի փոփոխության խնդիրները: Օրինակ՝
• տեղական էներգիայի և կլիմայի քաղաքականության մշակում,
• Քաղաքապետերի Դաշնագրի ստորագրող տեղական համայնքների հաջողված պատմություններ,
• Արևելյան գործընկերության երկրների քաղաքապետերի Դաշնագրի ընդլայնված նպատակներ,
• քաղաքներում, տեղական եւ տարածքային համայնքներում էներգաարդյունավետութայն ոլորտում լավագույն փորձի ներդրման նկարագրություն,
• քաղաքապետերի Դաշնագրի ազգային կամ տարածքային համակարգողների դերը,
• կլիմայի փոփոխության և/կամ հարմարեցման մեղմացման տեղական նախաձեռնություններ, CO2 արտանետումների նվազեցում,
• տեղական կայուն զարգացման համար էներգիայի արդյունավետության կարևորությունը,
• վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդնում քաղաքացիների համար,
• քաղաքապետերի համաձայնագրի ազդեցությունը կյանքի պայմանների և կյանքի որակի բարելավման վրա,
• տեղական և տարածքային համայնքներում բնակվող քաղաքացիների, Քաղաքապետերի Դաշնագրի ստորագրող համայնքներում էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման առավելությունները:
4.4. Մասնակցության յուրաքանչյուր հայտում պետք է ներառված լինեն.
- Մասնակցի անուն ազգանունը, պաշտոնը:
- Այն լրատվամիջոցի անունը, որի հետ համագործակցում է մասնակիցը:
- Մասնակցի էլ. փոստը և հեռախոսահամարը:
4.5. Յուրաքանչյուր մասնակից իր կողմից ստորագրված դիմում է ներկայացնում՝ նշելով իր անունը, ինչպես նաև համաձայնվում է, որ մրցութային նյութերը հրապարակվեն ԵՄ Քաղաքապետերի Դաշնագրի նախագծի կայքում և ծրագրի պաշտոնական էջում:
4.6. Մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր նյութերը կհրապարակվեն Facebook- ի էջում `www.facebook.com/CovenantOfMayorsEast?fref=ts
4.7. Մասնակիցը կարող է ներկայացնել մրցույթից առավելագույնը երեք նյութ:
4.9. Մրցույթին ներկայացված նյութերը չեն վերադարձվում և չեն մեկնաբանվում:
5. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
5.1. Ներկայացված բոլոր նյութերը գնահատվելու են Մրցութային հանձնաժողովի կողմից: Մրցութային անձնակազմում ընդգրկված են «Քաղաքապետերի Դաշնագիր - Արեւելք» ծրագրի փորձագետներ, միջազգային մեդիա փորձագետ և Հայաստանյան ծրագրի Ազգային համակարգողի ներկայացուցիչը:
5.2. Մրցութային հանձնաժողովի որոշումը վերջնական էև ենթակա չէ բողոքարկման:
VI. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Մրցութային նյութերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով.
- Քաղաքապետերի Դաշնագրի առարկայի համապատասխանությունը`որոշիչ չափանիշ:
- IV բաժնում նշված նյութերի հիմնական պահանջներին համապատասխանությունը:.
- Տրամադրված տեղեկատվության որակը և հուսալիությունը:
- Նյութի հասարակական նշանակությունը:
- Շարադրության տրամաբանությունն ու հստակությունը:
- Որքանով է շարադրանքի ոճը բացահայտում թեման մարդու, հեղինակի, համայնքի տեսակետից:
- Ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում (www.facebook.com/CovenantOfMayorsEast?fref=ts ) նյութի «Լայքերի» եւ մեկնաբանությունների քանակը կդիտարկվի որպես լրացուցիչ գնահատման գործոն:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
6.1. Նյութերի գնահատումը տեղի կունենա 2017 թ. հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 3-ը:
6.2. Արդյունքները կամփոփվեն ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի նոյեմբերի 6-ը- և կհրապարակվեն ծրագրի կայքէջի հասցեով և Ծրագրիwww.facebook.com/CovenantOfMayorsEast?fref=ts ֆեյսբուքյան էջում: Հաղթողները կտեղեկացվեն անհատապես:
22
Nov
26
Oct
25
Oct