Կազմակերպության հաշվապահական հաշվառման իրականացման ծառայության մրցույթ

Կազմակերպության հաշվապահական հաշվառման իրականացման ծառայության մրցույթ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Հայաստանի համայնքների միության 
հաշվապահական հաշվառման իրականացում

Նախապատմություն
Հայաստանի համայնքների միությունը (այսուհետ` Միություն) հիմնադրվել է 1997թ.-ին: Միության նպատակներն են տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին համաձայն, իր անդամ համայնքների շահերի պաշտպանությունը, տեղական ընտրված ներկայացուցիչների կարողությունների զարգացումը, ինչպես նաև ասոցիացիաների միջև համագործակցության խթանումը:

Ակնկալվող արդյունքները
Ծառայության ընդհանուր նկարագիրը

 ապահովում է Միության հաշվապահական հաշվառումը ՀՀ օրենսդրության, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և շնորհատուների պահանջներին համապատասխան
 ապահովում է ֆինանսական, պետությանը ներկայացվող, շնորհատուներին ներկայացվող հաշվետվությունների պատրաստումը
 ապահովում է պարբերական ‎‎ֆինանսական հաշվետվությունների ու առնչվող այլ փաստաթղթերի պատրաստումը և ներկայացումը գործադիր տնօրենին, ծրագրերի ղեկավարներին
 կազմակերպում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը 
 մասնակցում է Միության տարեկան բյուջեի պատրաստմանը 
 մասնակցում է Միության ծրագրերի բյուջեների մշակմանը և ‎իրականացնում հսկողություն ծրագրերի ֆինանսական հոսքերի նկատմամբ
 վարում է անդամավճարների էլեկտրոնային ռեգիստր
 կազմում է վճարման հանձնարարականներ
 վարում է հաշիվ ապրանքագրերի գրանցամատյան (ՀԾ-ում կամ այլ էլեկտրոնային գրքերում)
 յուրաքանչյուր ամսվա վերջում իրականացնում է բանկային հաշիվների հաշվապահական հաշվառման արդյունքների և բանկային քաղվածքների արդյունքների համադրում
 դրամարկղի առկայության դեպքում ապահովում է դրամարկղի վարումը՝ ըստ Միության ընթացակարգերի, վերահսկում է դրամարկղի գույքագրումը
 հաշվարկում և ձևակերպում է աշխատակազմի աշխատավարձերի վճարումը
 վարում է ‎ֆինանսական փաստաթղթերի հաշվառման և պահպանման համակարգը
 աջակցում է ներքին վերահսկողության համակարգերի գործածմանը և կատարելագործմանը
 աջակցում է ‎արտաքին ֆինանսական աուդիտի անցկացմանը

Դիմումների ներկայացման ընթացակարգ 
Հետաքրքրված ընկերությունների առաջարկները պետք է ներառեն ծառայության մատուցման

a. Ամսեկան գինը
b. համանման աշխատանքների օրինակների ցանկ

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեով, վերնագրում նշելով «Հաշվապահական հաշվառում» բառերը։
Առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. սեպտեմբերի 25-ը (Երևանի ժամանակով 18.00-ը):
Առաջարկի ներկայացման պահանջների և ընթացակարգի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի Համայնքների Միություն՝ 010574501։