«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր
ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհային հայտերիներկայացման հրավեր
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ:
Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչի նպատակը.
Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները փաստում են, որ հանրային մի շարք ոլորտներում առկա են խնդիրներ, որոնց լուծման և արդյունքների նվաճման համար հարկավոր է ՔՀԿ սեկտորի համատեղ ջանքերն ու մասնակցությունը, Կառավարության և Տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) հետ կայուն երկխոսությունը և փաստարկված հանրային քաղաքականությունների մշակումը, բարելավումը և դրանց ջատագովությունը, ինչպես նաև քաղաքականությունների կիրառման վերաբերյալ մշտադիտարկման անցկացումը։ Այս գործողությունները կարող են իրականացվել ինչպես ստեղծված և գործող ՔՀԿ-ների կոալիցիաների, այնպես էլ նոր ստեղծվելիք կոալիցիաների և առանձին ՔՀԿ-ների կողմից:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 2 տեսակի ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին): ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) ենթադրամաշնորհներ կտրամադրվեն երկու փուլով.
Ծրագրի այս փուլում հայտարարվում է ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների առաջին փուլը, որի նպատակներն են՝
Ընդհանուր նպատակ
Առանձնահատուկ նպատակներ.
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի 9 թիրախ ոլորտներում առանցքային խնդիրների վերհանումը և դրանց վերաբերյալ ոլորտային հանրային քաղաքականությունների մշակումը և բարելավումը պետք է իրականացնել նաև հետևյալ մեխանիզմների միջոցով.
ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլը հայտարարվելու է առաջին փուլի իրականացման 6-րդ ամսում։ Ենթադրամաշնորհների երկրորդ փուլը ոչ մրցութային է. ենթադրամաշնորհները տրամադրվելու են առաջին փուլում հաղթող ճանաչված այն ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին), որոնց կողմից իրականացվող ծրագրերը Ծրագրի մասնագետների կողմից կգնահատվեն արդյունավետ և կապահովեն ծրագրով նախատեսված ընթացիկ արդյունքներ։ Երկրորդ փուլում ենթադրամաշնորհ ստանալու նպատակով Ծրագրի թիմը գնահատելու է առաջին փուլում հաղթող ճանաչված ծրագրերի 1-ից 6-րդ ամիսների իրականացման ընթացքը։
ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլը կմեկնարկի առաջին փուլի ենթադրամաշնորհների իրականացման 8-րդ ամսում։
ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլի նպատակն է ուժեղացնել և զարգացնել կոալիցիաների (ցանցերի) ներքին կարողությունները։ Առավել մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն երկրորդ փուլի մեկնարկից առաջ։
Շահառուներ.
Սույն ենթադրամաշնորհային ծրագրի նպատակներին համապատասխան ենթադրամաշնորհային ծրագրի հայտ կարող են ներկայացնել առնվազն չորս ՔՀԿ-ներից բաղկացած կոնսորցիումները` ինչպես նոր կոալիցիաներ (ցանցեր) ստեղծելու, այնպես էլ գործող կոալիցիաների (ցանցերի) միջոցով։ Կոնսորցիումի անդամ ՔՀԿ-ները պետք է ունենան ոչ առևտրային ու ոչ պետական կազմակերպության իրավական կարգավիճակ և օրենքով սահմանված կարգով պետական գրանցում։ Կոնսորցիումի առնվազն մեկ անդամ հանդիսացող ՔՀԿ-ը պետք է մասնակցած և ավարտած լինի Ծրագրի շրջանակներում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից ՔՀԿ-ների կարողությունների զարգացման համար կազմակերպված հավաստագրային ծրագիրը։ Դասընթացն ավարտած ՔՀԿ-ների ցանկը տրվում է հետևյալ հղումով։
Ենթադրամաշնորհային ծրագրի հայտում պետք է սահմանվեն կոնսորցիումի անդամ հիմնական հայտատու և գործընկեր կազմակերպությունների հարաբերությունները, նրանց միջև պարտականությունների և լիազորությունների բաժանումը, ինչպես նաև կցվեն պարտավորագիր-նամակներ բոլոր գործընկեր կազմակերպություններից:
Մեկ ՔՀԿ-ը՝ որպես հիմնական հայտատու, կարող է ընդգրկված լինել միայն մեկ կոնսորցիումում, իսկ որպես գործընկեր կազմակերպություն կարող է ընդգրկված լինել երկու կոնսորցիումներում, սակայն հաղթող կճանաչվի միայն մեկ անգամ։
Կխրախուսվեն այն ծրագրերը, որոնք.
Բյուջե
Ծրագիրը ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների առաջին փուլում կօժանդակի մինչև 9 ՔՀԿ-ների կոնսորցիումների` ծրագրի 9 թիրախ ոլորտներից յուրաքանչյուրում տրամադրելով 1 ենթադրամաշնորհ՝ 25,000,000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով:
ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլում Ծրագիրը կօժանդակի առաջին փուլում հաղթող ճանաչված մինչև 9 ՔՀԿ-ների կոնսորցիումներին, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ մինչև 8,500,000 (ութ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Ծանոթություն 1.
Երկրորդ փուլում ենթադրամաշնորհները տրամադրվելու են առաջին փուլում հաղթող ճանաչված այն ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին), որոնց ծրագրերը Ծրագրի թիմի կողմից կգնահատվեն արդյունավետ և կապահովեն ծրագրով նախատեսված ընթացիկ արդյունքներ։
Դիմողներից պահանջվում է կատարել գումարային ներդրում ենթադրամաշնորհային ծրագրին՝ հայցվող ֆինանսավորման 10%-ի չափով։ Այն առաջարկները, որոնք չեն բավարարում ներդրումի պահանջը, չեն դիտարկվելու։
Ենթադրամաշնորհի տրամադրման պաշտոնական ժամկետից առաջ կատարվող, ինչպես նաև ենթադրամաշնորհի հետ առնչություն չունեցող ծախսերը չեն ընդունվի:
Ենթադրամաշնորհ ստացողի կողմից բյուջեի ծախսային հոդվածների գումարներում կատարվող փոփոխությունների հանրագումարը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի տասը տոկոսը (10%), որի մասին նախապես գրավոր կարգով պետք է տեղեկացվի Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) պատասխանատու անձը՝ ստանալու նրա գրավոր համաձայնությունը։ Ընդհանուր բյուջեի տասը տոկոսը (10%) գերազանցող գումարի կամ ենթադրամաշնորհի նպատակի փոփոխությունները պետք է կատարվեն ենթադրամաշնորհային պայմանագրի՝ երկկողմ հաստատված գրավոր փոփոխությունների տեսքով: Բյուջեի տրամադրման կարգավորումները նախատեսված են ԻՀԱ դրամաշնորհային քաղաքականության 5-րդ գլխում։
Դրամանաշնորհային հայտը ներկայացելու կարգը
Բոլոր հետաքրքրված ՔՀԿ-ների կոնսորցիումներին, որոնք համապատասխանում են սույն հայտարարությամբ ներկայացված պահանջներին, հրավիրում ենք մասնակցելու սույն մրցույթին՝ լրացնելով սույն հայտին կցված ձևաթուղթը:
Եթե հաղթող ճանաչված կոնսորցիումի ենթադրամաշնորհային ծրագիրը ղեկավարող հիմնական հայտատու և/կամ գործընկեր կազմակերպությունները նախկինում չեն մասնակցել Ծրագրի շրջանակներում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ՔՀԿ-ների կարողություների զարգացմանն ուղղված հավաստագրային ծրագրին, ապա համաձայնում են նախքան ծրագրի մեկնարկը պարտադիր կերպով մասնակցել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված խորացված հնգօրյա ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային ծրագրին, որը կանցկացվի 2018 թվականի մայիսի 21-25-ը։
Հաղթող ճանաչված հայտատուները (ենթադրամաշնորհային ծրագրին դիմած կոնսորցիումի ամբողջ կազմը) համաձայնում են պարտադիր կերպով մասնակցել մեկօրյա քննարկման Ծրագրի ներկայացուցիչների հետ ենթադրամաշնորհների իրականացման ընթացքի վերաբերյալ փորձագիտական, այդ թվում՝ ֆինանսական խորհրդատվություն ստանալու նպատակով:
Ծանոթություն 2. Վերը նշված դասընթացին և քննարկմանը մասնակցելուց հրաժարված ՔՀԿ-ների կոնսորցիումի հետ ենթադրամաշնորհային պայմանագիր չի կնքվի:
Ենթադրամաշնորհային հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
Բոլոր փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել հայերեն լեզվով։ Անհրաժեշտության դեպքում ենթադրամաշնորհային հանձնաժողովը դիմողներից կարող է պահանջել հավելյալ փաստաթղթեր։
Ժամկետներ.
Ենթադրամաշնորհային ծրագրերի տևողությունը պետք է լինի 12 (տասներկու) ամիս։
Այլ պահանջներ.
Ենթադրամաշնորհային ծրագրի առաջարկը, հավելվածները և կից փաստաթղթերը պետք է ստորագրված լինի Ծրագրի կոնսրոցիումի ղեկավարող կազմակերպության ղեկավարի կողմից և կնիքված լինի տվյալ ՔՀԿ-ի կնիքով:
Հայտը ենթադրամաշնորհային ծրագրի կոնսորցումի ղեկավարող կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված և տվյալ ՔՀԿ-ի կնիքով կնքված էլեկտրոնային տարբերակով անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նամակի վերնագիրը անվանելով՝ «ՔՀԿ-ների կոալիցիայի (ցանցի) ենթադրամաշնորհային հայտ»:
Ուշադրություն. առձեռն ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Սույն փուլի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. ապրիլի 30-ը՝ ժամը 18:00-ը: Նախքան հայտերի ներկայացման վերջնաժամկետը Ծրագրի կողմից կկազմակերպվեն իրազեկման (տեղեկատվական) սեմինարներ, որտեղ կներկայացվեն ենթադրամաշնորհային ծրագրերի նպատակը, ոլորտները, ինչպես նաև կլինի հարցուպատասխան։ Իրազեկման (տեղեկատվական) սեմինարները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով․
Անհրաժեշտության դեպքում այլ քաղաքներում նույնպես կանցկացվեն իրազեկման (տեղեկատվական) սեմինարներ, որոնց մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն Ծրագրի կայքի միջոցով՝ www.ccd.armla.am:
Ներկայացված հայտը և կից փաստաթղթերը հետ չեն վերադարձվի հայտատուին, անկախ այն հանգամանքից` հայտը ընդունվել է, թե ոչ: Պահանջվում է ուղարկել փաստաթղթերի միայն մեկ փաթեթ:
Ենթադրամաշնորհների հետ կապված բոլոր հարցերը լուծվում են՝ ԻՀԱ դրամաշնորհների տրամադրման քաղաքականության համաձայն։
Առաջին փուլի ենթադրամաշնորհի տրամադրման վերաբերյալ որոշումները կընդունվեն 2018թ. մայիսի 18-ին: Հաղթողների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Ծրագրի կայքում՝ www.ccd.armla.am:
Հաղթող հայտատուների հետ ենթադրամաշնորհային պայմանագրեր կստորագրվեն 2018թ. մայիսի 31-ին։ Դրամաշնորհների իրականացման սկիզբը 2018թ.-ի հունիսի 1-ն է։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Իրավաբանների հայկական ասոցիացիայի դրամաշնորհային հանձնաժողովի նախագահ Արտակ Սարիբեկյանի հետ՝ զանգահարելով +37410 540199 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեով:
Ծանոթություն 3.
Հայտարարության մեջ նշված ժամկետները և պայմանները անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխվել։ Փոփոխությունների դեպքում տեղեկատվությունը կհրապարակվի Ծրագրի կայքում՝ www.ccd.armla.am։
Ուշադրություն.
Այն հայտերը, որոնք կներկայացվեն սահմանված ժամկետից ուշ և/կամ չեն ընդգրկի պահանջվող ամբողջ տեղեկատվությունը կամ չեն բավարարի ծրագրի պայմանններին, չեն դիտարկվի:
Սույն հայտարարությանը կից փաստաթղթերը.
Հետևյալ հղումով http://ccd.armla.am/4764.html
22
Nov
26
Oct
25
Oct