2017թ. հոկտեմբերի 18-20-ին Ստրասբուրգում, Ֆրանսիայում տեղի կունենա ԵԽ Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի 33-րդ նստաշրջանը: Այս նստաշրջանի թեման է՝ «Ապակենտրոնացված քաղաքականություններ միգրանտների հաջող ինտեգրացիայի համար»: Նստաշրջանի ընթացքում տեսակետների փոխանակում կանցկացվի երիտասարդ փախստականների և ականավոր քաղաքական գործիչների հետ, ովքեր կխոսեն միգրանտ երեխաների ինտեգրացիայի հետ կապված կոնկրետ խնդիրների մասին:
Օրակարգում ներառված են երեք թեմաներ: Առաջին քննարկումը վերաբերում է երիտասարդությանը և կոռուպցիայի դեմ պայքարում բաց կառավարմանը, որը ներառում է զեկույց՝ «Թափանցիկ հանրային գնումներ տեղական և ռեգիոնալ մակարդակներում», և տեսակետների փոխանակում՝ կոռուպցիայի դեմ պայքարում երիտասարդների հեռանկարի վերաբերյալ: Մյոսւ երկու քննարկումները վերաբերում են եվրոպական ռեգիոնալ ասոցացիաների և կազմակերպությունների դերին Եվրոպայում համագործակցության և ռեգիոնալ ժողովրդավարության հարցում, ինչպես նաև տեղական մակարդակում քաղաքականության մեջ կանանց ունեցած դերին:
Նստաշրջանին կմասնակցեն նաև մոտ 40 երիտասարդ պատվիրակներ, որոնք կհրավիրվեն մասնակցելու բոլոր քննարկումներին և նիստերին:
22
Nov
26
Oct
25
Oct