Հայաստանի յոթ համայնքների ղեկավարներ Կազանում մասնակցեցին «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթացին

Հայաստանի յոթ համայնքների ղեկավարներ Կազանում մասնակցեցին «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթացին

25.05.2023

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը մայիսի 24-27-ը Կազան քաղաքում մասնակցեց «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթացին։ Դասընթացը կազմակերպվել է «Միացյալ քաղաքներ և տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության Եվրասիական տարածաշրջանային կառույցի (այսուհետ՝  UCLG-Եվրասիա) և Կազանի քաղաքապետարանի կողմից։

Պատվիրակության կազմում են Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը։

Դասընթացի ընթացքում Եվրասիայի տարածաշրջանի համայնքների ղեկավարները քննարկեցին միջազգային համագործակցությանը, քաղաքների կայուն զարգացմանը նվիրված և այլ հարցեր։

Օրակարգում ներառված է «Միջազգային համայնքային համագործակցությունը Եվրասիայի տարածաշրջանում և համաշխարհային միտումները» խորագիրը կրող լիագումար նիստ։ Գործնական հատվածում՝ թրեյնինգի ժամանակ համայնքի ղեկավարները անդրադարձան ժամանակակից պայմաններում Եվրասիական համայնքների՝ միջազգային հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններին, միջազգային ասպարեզում քաղաքի իմիջի խթանմանը, Կայուն զարգացման նպատակների լավագույն գործելակերպին և այլն։
 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...