Ծրագրի մասին

Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի համայնքների միության կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի/Visegrad Fund ֆինանսական աջակցությամբ:  

Վիշեգրադի միջազգային հիմնադրամը/Visegrad Fund դոնոր կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000 թ.-ին Վիշեգրադի խմբի երկրների կառավարությունների կողմից՝ Չեխիա, Հունգարիա, Լեհաստան և Սլովակիա, որպեսզի նպաստի տարածաշրջանային համագործակցությանը Վիշեգրադի մարզում (V4), ինչպես նաև V4 տարածաշրջանի և այլ երկրների միջև, մասնավորապես Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության շրջաններում: Հիմնադրամի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում տարածաշրջանային կայուն համագործակցությանը միտված գաղափարների առաջմղումն է: