Առաքելությունը

ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ և ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ

Իր գոյության և գործունեության 20 տարիների ընթացքում Միության առաքելությունը եղել և մնում է իր անդամների ու շահերի պաշտպանությունը և Հայաստանում տեղական ժողովրդավարության սկզբունքների խթանումը: Միաժամանակ, տեղական ինքնակառավարման և առհասարակ Հայաստանի Հանրապետության զարգացման ներկայիս փուլում անհրաժեշտություն  կա վերաիմաստավորելու Միության առաքելությունը՝ բնորոշելու ավելի հասուն և ավելի հավակնոտ օրակարգ ունեցող կազմակերպության ձգտումը, որը, միաժամանակ, կտրված չէ իրականությունից։  Ըստ այդմ, Միության առաքելությունն է՝

«Հայաստանի համայնքների միությունն իր անդամների ինքնուրույնությամբ, իրավունքների պաշտպանությամբ, կոլեգիալության և ապակուսակցականության սկզբունքներով առաջնորդվող՝ իր անդամների միասնական ու ներկայացուցչական ձայնն է Հայաստանում և արտաքին աշխարհում՝ փոխհարաբերությունների ինստիտուցիոնալ ամուր հիմքերով ու կառուցակարգերով: Միությունը ձգտում է, որպեսզի քաղաքական համակարգում Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններն ունենան ուժեղ և վստահելի ձայն՝ նպատակ ունենալով միասնական ջանքերով ազդելու քաղաքական օրակարգի վրա և պետական մարմինների հետ համագործակցաբար սահմանելու այն՝ ի շահ ՀՀ քաղաքացիների, համայնքների և տեղական ժողովրդավարության»: