«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
07.12.2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինարը։
Այն կազմակերպվել է Հայաստանի համայնքների միության կողմից «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում։ Սեմինարին մասնակցել են Դաշնագրին անդամակցող տասնյակ համայնքների էներգետիկ կառավարիչներ, մասնագետներ։
Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի փորձագետ (Սլովենիա) Բոստյան Կրայնցը ներկայացրել է համայնքային (մունիցիպալ) էներգետիկ կառավարման համակարգի հայեցակարգը, պահանջարկի կողմից էներգետիկ կառավարումը և «Չափումներ, հաշվետվայնություն, հավաստագրում» (ՉՀՀ) համակարգը։
Նա նաև ներկայացրել է համայնքային էներգետիկ կառավարման ցիկլը, դրա հիմնական սահմանումները, պարտավորությունները, կառուցվածքը, ելակետային իրավիճակը, թիրախների սահմանումը, գործողությունների պլանի, մոնիտորինգ և հավաստագրման, ձեռքբերումների և օգուտների գնահատմանն առնչվող հարցեր։
Փորձագետն անդրադարձել է նաև Էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի (EMIS) կիրառմանը համայնքներում, գործիքներին։
Նա ներկայացրել է նաև Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում ԵՄ երկրներում. իրավական և կազմակերպչական գործոնները։
Մարիուպոլի քաղաքային խորհրդի (Ուկրաինա) էկոլոգիայի և էներգիայի կառավարման վարչության պետ, Արնհեմի քաղաքային խորհրդի (Նիդեռլանդներ) քաղաքաշինության, բարեկարգման և շարժունակության գծով ենթակառուցվածքների խորհրդատու Վահագն Մնացականյանը «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինարի ընթացքում ներկայացնում է Մարիուպոլ քաղաքում էներգաարդյունավետության կառավարման համակարգի ներդրելու նախադրյալները։
Իրավաբան Արսեն Հայրիյանը ներկայացրել է Հայաստանում համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման իրավական շրջանակը և համայնքային էներգետիկ կառավարիչների նշանակման կարգավորող դաշտը։ Մասնակիցներին հետաքրքրեց՝ նպատակահարմա՞ր է արդյոք առանձին ստորաբաժանմամբ ներդնել էներգետիկ մենեջերի համակարգը, թե՞ դա լինի արդեն գործող ստորաբաժանման ներքո։
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
19:09
26 10 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ