Հայաստանի յոթ համայնքների ղեկավարներ Կազանում մասնակցեցին «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթացին
25.05.2023
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը մայիսի 24-27-ը Կազան քաղաքում մասնակցում է «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթացին։ Դասընթացը կազմակերպվել է «Միացյալ քաղաքներ և տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության Եվրասիական տարածաշրջանային կառույցի (այսուհետ՝ UCLG-Եվրասիա) և Կազանի քաղաքապետարանի կողմից։
Պատվիրակության կազմում են Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը։
Դասընթացի ընթացքում Եվրասիայի տարածաշրջանի համայնքների ղեկավարները քննարկում են միջազգային համագործակցությանը, քաղաքների կայուն զարգացմանը նվիրված և այլ հարցեր։
Օրակարգում ներառված է «Միջազգային համայնքային համագործակցությունը Եվրասիայի տարածաշրջանում և համաշխարհային միտումները» խորագիրը կրող լիագումար նիստ։ Գործնական հատվածում՝ թրեյնինգի ժամանակ համայնքի ղեկավարները կանդրադառնան ժամանակակից պայմաններում Եվրասիական համայնքների՝ միջազգային հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններին, միջազգային ասպարեզում քաղաքի իմիջի խթանմանը, Կայուն զարգացման նպատակների լավագույն գործելակերպին և այլն։
02:58
17 05 2024
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
02:50
17 05 2024
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
07:25
14 05 2024
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
22
Nov
26
Oct
25
Oct