Կազան քաղաքում կանցկացվի «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթաց

Կազան քաղաքում կանցկացվի «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթաց

17.04.2023

«Միացյալ քաղաքներ և տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության Եվրասիական տարածաշրջանային կառույցի (այսուհետ՝  UCLG-Եվրասիա) և Կազանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականի մայիսի 24-ից 27-ը Կազան քաղաքում (Ռուսաստան) կկազմակերպվի «Եվրասիայի քաղաքները և համաշխարհային միտումները» թեմայով դասընթաց։

Միջոցառումը ներառում է՝
•             պաշտոնական մաս՝ բացման արարողություն, 
•             «Միջազգային համայնքային համագործակցությունը Եվրասիայի տարածաշրջանում և համաշխարհային միտումները» խորագիրը կրող լիագումար նիստ,
•             Գործնական հատված՝ թրեյնինգ, որը նվիրված կլինի ժամանակակից պայմաններում Եվրասիական համայնքների՝ միջազգային հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններին, միջազգային ասպարեզում քաղաքի իմիջի խթանմանը, Կայուն զարգացման նպատակների լավագույն գործելակերպին և այլն։
 
Թրեյնինգն օգտակար է և՛ քաղաքային զարգացման համար պատասխանատու տեղական իշխանությունների  ներկայացուցիչների (համայնքների ղեկավարների, ավագանու անդամների), և՛ համայնքի արտաքին կապերի համար պատասխանատու համայնքային ծառայողների համար։
 

Հայաստանի համայնքների միություն


NEWS

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...