ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրես
Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը համաեւրոպական քաղաքական հավաք է, որի 636 անդամները ընտրված ներկայացուցիչներ են (կարող են լինել շրջանային կամ համայնքային ավագանու անդամներ, քաղաքապետեր կամ տարածքային իշխանությունների նախագահներ) եւ ներկայացնում են 47 անդամ պետությունների ավելի քան 200000 իշխանություններ:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտ համագործակցում է Արտաքին գործերի նախարարության և այլ պետական մարմինների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները: Գրասենյակը նաև համակարգում և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք օժանդակում են Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները: