ՆՊԱՏԱԿՆԵՐ

Apr

13

Apr

14

 Սեմինար-դասընթաց հանրային կապերի պատասխանատուների համար

Կարողությունների զարգացում

Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան
  • Արդյունավետ գործածել սոցիալական ցանցերը (Facebook, Twitter)՝ դրանցում ՏԻՄ-ի գործուն ներկայությունը հաստատելու և ՏԻՄ-ի ու համայնքի հետ շարունակական կապ պահպանելու համար
  • Կազմել և տարածել ՏԻՄ-ի լրահոսը էլ.-փոստերի և այլ միջոցներով
  • Պարբերաբար թարմացնել ՏԻՄ-ի Facebook-ի և Twitter-ի գրառումները՝ արտացոլելու ՏԻՄ-ի ընթացիկ միջոցառումներն ու իրադարձությունները
  • Համակարգել ԶԼՄ-ների հետ կապերը, կազմել և տարածել մամուլի հաղորդագրություններ

Հանրային կապերի պատասխանատուների համագործակցության ցանցի ստեղծում

Դասընթացը միտված է ձևավորել Միության, համայնքների ու մարզպետարանների տեղեկատվական ցանցային կոորդինացումը, նպաստել համայնքների, Միության արդյունավետ դիրքավորմանը տեղեկատվական դաշտում, ինչպես նաև ուժեղացնել յուրաքանչյուր համայնքի տեղեկատվական քաշը` գործընկերների ու Միության գործադիր մարմնի աջակցության շնորհիվ: