ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Համայնքների Միությունը ապրլի 13-14-ին «Իբիս» հյուրանոցում (Երևան Հյուսիսային պող., 5/1 շենք) կազմակերպում է դասընթաց–սեմինար համայնքների, մարզպետարանների, ՀՀ ՏԿԶՆ, Հայաստանի համայնքների միության հանրայինկապերի պատասխանատուների համար։
Դասընթացի նպատակը հանրային կապերի պատասխանատուների հանրային հաղորդակցության և համագործակցված-ցանցային աշխատանքի հմտությունների զարգացումն է։
Դասընթաց–սեմինարը նաև կոչված է նպաստել ՀՀՄ ռազմավարությամբ նախատեսված «ՏԻՄ-երի արդյունավետության բարձրացում» և «Հանրային հաղորդակցության բարելավում» նպատակների իրականացմանը՝ ՏԻՄ-երի հանրային պատասխանատուների հաղորդակցության ոլորտում մասնագիտական հմտությունների զարգացման միջոցով: Դասընթացը միտված է ձևավորել Միության, համայնքների ու մարզպետարանների տեղեկատվական ցանցային կոորդինացումը, նպաստել համայնքների, Միության արդյունավետ դիրքավորմանը տեղեկատվական դաշտում, ինչպես նաև ուժեղացնել յուրաքանչյուր համայնքի տեղեկատվական քաշը գործընկերների ու Միության գործադիր մարմնի աջակցության շնորհիվ: