Բանախոսներ

Բանախոսներ

Աշոտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Աշոտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Աշոտ Հայրապետյանը 2012թ.-ից Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարն է։

Պրն. Հայրապետյանը Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի անդամ է, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածքային իշխանությունների համաժողովի Հայաստանի պատվիրակության անդամ։

Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարեն Գրիգորյանը 2008թ.-ից Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարն է: Նախքան քաղաքապետի պաշտոնում ընտրվել է նաև 2005-2008թթ. եղել է Էջմիածնի քաղաքապետի 1-ին տեղակալ:

Պրն. Գրիգորյանը արժանացել է ՀՀ նախագահի «Մարտական ծառայության» մեդալի, ԼՂՀ նախագահի «Մարտական ծառայության» մեդալի, ՀՀ պաշտպանության նախարարի «Գարեգին Նժդեհ» և «Դրաստամատ Կանայան» մեդալիների և կառավարական այլ պարգևների:

 

Սերգի ՄԱԶՈՒՐ

Սերգի ՄԱԶՈՒՐ

2010թ.-ից Ուկրաինայի հարավ-արևմուտքում գտնվող Օդեսայի մարզի 20,000 բնակչություն ունեցող Բալթա քաղաքի քաղաքապետն է։

2007-2009թթ.-ին պրն. Մազուրը Բալթայի շրջանային ադմինիստրացիայի Տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման վարչության ղեկավարի տեղակալ է եղել, իսկ 2009-2010թթ-ին՝ վարչության պետ։

Պրն. Մազուրը Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում Ուկրաինայի պատվիրակության անդամ է։

Վահագն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վահագն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վահագն Պետրոսյանը իրավական հարցերով փորձագետ է։ Նա Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի իրավագիտության ամբիոնի վարիչն է և Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ամբիոնի մունիցիպալ իրավունքի և վարչական դատավարության առարկաների դասախոս։

2015թ.-ից սկսած պրն. Պետրոսյանը ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի լրամշակման հարցերով զբաղվող փորձագիտական խմբի անդամն է, նա նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ նոր խմբագրությամբ օրենքի (ընդունվել է 2016թ.-ի դեկտեմբերին) և «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի (պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից) համահեղինակներից է։

Յենս Վյոլկ

Յենս Վյոլկ

Յենս Վյոլկը Իտալիայի Տրենտոյի համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի համեմատական սահմանադրական իրավունքի դասախոս է։ 1994թ.-ից Բոլզանոյում գտնվող (Իտալիա) Համեմատական ֆեդերալիզմի եվրոպական ակադեմիայի փոխնախագահն է։ Պրն. Վյոլկի մասնագիտացման ոլորտներն են համեմատական ֆեդերալիզմը, ԵՄ սահմանադրական իրավունքը, հարավ արևելյան Եվրոպայում սահմանադրական փոփոխությունների իրավական կառավարումը։

Պրն. Վյոլկը Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անկախ փորձագետների խմբի անդամ է։ Խումբը միավորում է տեղական և տարածքային ժողովրդավարության հարցերում մասնագիտացած իրավաբաների, ֆինանսիստների և հանրային քաղաքականության ոլորտի փորձագետների:

Էնդրյու ԴՈՈՒՍՆ

Էնդրյու ԴՈՈՒՍՆ

Էնդրյու Դոուսնը Անգլիայի Լիվերպուլի հարավում գտնվող Չեշայր Վեսթի և Չեսթերի համայնքային խորհդրում  ներկայացնում է Ֆրոդշամ համայնքը։ Խորհուրդը սպասարկում է 330,000 բնակչի։ Պրն. Դոուսնը 8 տարի եղել է Ֆրոդշամ համայնքի խորհդրի անդամ։ 2011-2012 թթ.-ին նա եղել է Ֆրոդշամ համայնքի ղեկավարը։ Նախկինում տեղական իշխանությունների ոլորտում մասնագիտացած իրավաբան է եղել՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մասնագիտացված հանձնաժողովներում հանդես գալով որպես փորձագետ:

Պրն. Դուուսնը Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում Միացյալ Թագավորության պատվիրակության անդամ է։ 

Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

1996թ.-ից Ռոբերտ Պետրոսյանը Ջրվեժ համայնքի ղեկավարն է: 1991-1996թթ.-ին աշխատել է որպես Ջրվեժի գյուղ. խորհրդի նախագահ: 1977-1991թթ.-ին Ռ. Պետրոսյանը եղել է Հայաստանի շինարարության և ճարտարապետության ԳՀ՝ ինժեներ և գիտական աշխատող:

Բերնդ ՍԵՄՄԵԼՌՈԳԳԵՆ

Բերնդ ՍԵՄՄԵԼՌՈԳԳԵՆ

Բերնդ Սեմմելրոգգենը Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անկախ փորձագետների խմբի նախկին անդամ է։

2002-2012թթ. պրն. Սեմմելռոգգենն աշխատել է Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի Ֆինանսների նախարարությունում։ 1999-2002թթ. Գերմանիայի պատվիրակության կազմում մասնակցել է տասը կենտրոնական և արևելյան եվրոպական երկրների՝ ԵՄ-ին անդամակցելու  բանակցություններին։

Վահե ՆԻԿՈՅԱՆ

Վահե ՆԻԿՈՅԱՆ

Վահե Նիկոյանը 2012թ.-ից մինչ օրս աշխատում է որպես Երևանի քաղաքապետի տեղակալ: Մինչ այդ՝ 2004թ.-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ, իսկ 2009թ.-ին` ֆինանսական վարչության պետ: 

Վահան ՄՈՎՍԻՍՅԱՆ

Վահան ՄՈՎՍԻՍՅԱՆ

Վահան Մովսիսյանը Համայնքների Ֆինանսիստների Միավորում հասարակական կազմակերպության նախագահն է։ Կրթությունը ստացել է Մոսկվայի Տնտեսագիտական Ինստիտուտում, մունիցիպալ տնտեսության կառավարման և պլանավորման ոլորտում։ Երկար տարիներ աշխատել է Աշտարակի քաղխորհրդում` որպես պատգամավոր, նախագահի առաջին տեղակալ և Քաղաքապետի խորհրդական։

Լինելով ՀՖՄ-ի նախագահ արդեն մոտ 20 տարի` նա ղեկավարում է կազմակերպության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր,  ինչպես նաև հանդիսանում է տեղական ինքնակառավարման ոլորտի միջազգային փորձագետ այնպիսի կազմակերպությունների կողմից ֆինանսավորող ծրագրերում, ինչպիսիք են ՄԱԿը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրամիությունը, Համաշխարհարային բանկը։ Բազմաթիվ գրքերի, ձեռնարկների և մեթոդաբանությունների համահեղինակ է։

 

Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ

Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ

Մանե Թանդիլյանը 2017թ.-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակով:

Նախքան պատգամավորական մանդատ ստանալը տկն. Թանդիլյանը մի շարք ընկերություններում, ինչպիսիք են  «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ն, «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն, «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ն  աշխատել է որպես ֆինանսիստ, հաշվապահ: 2009-2017թթ. եղել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենի տեղակալը և գլխավոր հաշվապահը:  2016 թ.-ից Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի՝ ACCA (Association of Chartered Certified Accountants) անդամ է:

Սաշա ՊԱՈՒՆՈՎԻՉ

Սաշա ՊԱՈՒՆՈՎԻՉ

Սաշա Պաունովիչը 2004թ.-ից Սերբիայի Պարաչին համայնքի քաղաքապետն է։ 2009-2013թթ. Սերբիայի քաղաքների ու համայնքների մշտական համաժողովի նախագահն է եղել:

Պրն. Պաունովիչը 2009թ.-ին Սերբիայի Տեղական տնտեսական զարգացման ազգային դաշինքի կողմից պարգևատրվել է «Տարվա բարեփոխող» հավաստագրով՝ իր համայնքի հանրային կյանքի բարելավման գործում ունեցած ավանդի համար։ Ինչպես նաև Պարաչինի քաղաքապետարանը 2011թ.-ին ճանաչվել է Սերբիայի ամենահետևողական հանրային կառավարման մարմին՝ «Հանրային կարևորություն ունեցող տեղեկատվության հասանելիության» մասին օրենքի կիրառման հարցում, 2013թ.-ին Պետական աուդիտորական ինստիտուտի կողմից ճանաչվել է որպես ամենալավ տեղական ինքնակառավարման մարմին, իսկ 2016թ.-ին Թրանսփերենսի Սերբիայի կողմից՝ որպես ամենաթափանցիկ ՏԻՄ։

Պրն. Պաունովիչը Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում Սերբիայի պատվիրակության անդամ է։