Լիազորությունների ապակենտրոնացում
Վարող՝ Ուդո ՍԵՅՎԵՐԴ-ՖԱՈՒԴԻ
Ուդո Սեյվերդ-Ֆաուդին BBC Շոտլանդիայի և շոտլանդական մի շարք այլ լրատվամիջոցների, ինչպես նաև Եվրոպական ռադիոյի թղթակից է։ Նա հավատարմագրված է Եվրոպայի խորհրդում, Եվրոպական խորհրդարանում և Շոդլանդիայի խորհրդարանում։
Պրն. Սեյվերդ-Ֆաուդին Ստրասբուրգում գտնվող AvenuEuropA լրագրողների եվրոպական միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Գերմանիայում «Արդար ռադիո նախաձեռնության» հիմնադիրն է, որի նպատակն է ռսադիոն դարձնել ավելի բաց, անկողմնակալ և թափանցիկ:
_________________
Վստահությունը պետական կառավարման մարմինների նկատմամբ սկսվում է տեղական մակարդակից. սա է Կոնգրեսի[1] համոզմունքը: Այս վստահությունն արտահայտվում է պետական գործիչների ու ընտրողների միջև հարաբերություններում և ամրապնդվում է սուբսիդիարության սկզբունքի պատշաճ իրականացմամբ:
Տեղական ինքնակառավարման ոլորտում ապակենտրոնացումը ենթադրում է լիազորությունների ու պարտականությունների փոխանցում` վստահելով դրանք տեղական իշխանություններին և հնարավորություն տալով վերջիններիս արձագանքել իրենց քաղաքացիների կարիքներին` մատուցելով որակյալ ծառայություններ: Ապակենտրոնացումը պետք է հնարավորություն տա տեղական ու տարածքային ընտրված ներկայացուցիչներին իրականացնելու արդյունավետ, թափանցիկ և հաշվետու տեղական կառավարում: Արդյունավետ ապակենտրոնացումը, միաժամանակ ենթադրում է տեղական իշխանությունների հմտությունների զարգացում և հավելյալ ապակենտրոնացված լիազորությունները հավուր պատշաճի ապահովելու կարողություն:
1-ին թեմատիկ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվելու Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների համատեքստում նախատեսվող լիազորությունների ապակենտրոնացմանը, դրա դրսևորումներին ու հնարավոր մարտահրավերներին: Բանախոսներն անդրադառնալու են այնպիսի հարցերի ինչպիսիք են`
[1] Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նպատակը անդամ 47 երկրներում տեղական ու տարածքային ժողովրդավորության ամրապնդումն է: Կոնգրեսն ունի երկու պալատ՝ Տեղական իշխանությունների և Տարածքային իշխանությունների պալատները, և երեք մշտական հանձնաժողովներ, որոնք միավորում են ավելի քան 200,000 տեղական և տարածքային իշխանություններ ներկայացնող 648 ընտրված պաշտոնյաների:
Ֆինանսական ապակենտրոնացում
Վարող՝ Արմենակ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Արմենակ Դարբինյանը 2010թ.-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի անդամ է: 2007-2010թթ. աշխատել է որպես Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի տնօրեն: 2003-2008թթ. պրն. Դարբինյանը եղել է Մեծ Բրիտանիայի զարգացման նախարարության (DFID) Հանրային կառավարման հարցերի գծով խորհրդատու: 2005-2011թթ. աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրում (UNDP)՝ որպես ծրագրերի համակարգող: 2000-2007թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն:
_______________________
Լիազորությունների ապակենտրոնացումը չի կարող դրական արդյունքներ ունենալ, եթե այն չուղեկցվի համապատասխան ֆինանսական ռեսուրսների փոխանցմամբ՝ ապահովելու տեղական իշխանությունների կողմից իրենց պարտավորությունների կատարումը: Ֆինանսական ինքնավարությունը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հիմնարար սկզբունքներից մեկն է:
2-րդ թեմատիկ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվելու Հայաստանում ֆինանսական ապակենտրոնացման ոլորտում առկա ծրագրերին, հնարավոր մարտահրավերներին և դրանց լուծումներին: Բանախոսներն անդրադառնալու են այնպիսի հարցերի ինչպիսիք են`