Հայտերի լրացման ուղեցույց

November

10

Լավագույն համայնք մրցանակաբաշխություն 2019

Հայտերի լրացման ուղեցույց

Ուշադրություն ՝ Յուրաքանչյուր հայտով հայտատուն կարող է դիմել մրցույթին առավելագույնը երկու անվանակարգի համար: Եթե հայտատուն ցանկանում է մրցույթին դիմել մեկից ավելի անվանակարգերում, նա պետք է յուրաքանչյուր անվանակարգի համար առանձին հայտ լրացնի:

Հայտը պետք է լրացնել՝ կատարելով հետևյալ գործողությունները.

1. Անուն դաշտում պետք է լրացնել հայտը ներկայացնող անձի անունը:

2. Ազգանուն դաշտում պետք է լրացնել հայտը ներկայացնող անձի ազգանունը:

3. Կազմակերպություն դաշտում հայտատուն պետք է մուտքագրի այն կազմակերպության անունը, որի ներկայացուցիչն է:

4. Հեռ. դաշտում հայտատուն պետք է լրացնի իր՝ հասանելի հեռախոսահամարները:

5. Էլ. փոստ դաշտում հայտատուն պետք է լրացնի իր էլեկտրոնային փոստի հասցեն:

6. Մարզ դաշտում լրացվում է այն մարզը, որը ներկայացնում է հայտատուն:

7. Համայնք դաշտում լրացվում է հայտատուի ներկայացրած համայնքի անվանումը:

8. Համայնքի ղեկավարի անուն ազգանունը դաշտում անհրաժեշտ է լրացնել Ձեր ներկայացրած համայնքի ղեկավարի անուն ազգանունը:

9. Հայտի բովանդակությունը դաշտում առավելագույնը 200 բառի շրջանակներում նկարագրեք և հիմնավորեք՝ ինչո՞ւ է հատկապես Ձեր համայնքն արժանի այս անվանակարգով մրցանակաբաշխությանը: Շարադրանքում պետք է լինեն կոնկրետ փաստեր, չափելի ցուցանիշներ, ազդեցության գնահատական: Թեմատիկ հայտերի դեպքում փաստերը պետք է լինեն բացառապես անվանակարգի թեմայով, «Լավագույն համայնք» անվանակարգի համար հնարավորինս շատ ասպեկտներով: Չեն ընդունվի այն հայտերը, որտեղ համայնքային ամենօրյա լիազորությունների շրջանակներում կատարված աշխատանքը կներկայացվի որպես «Լավագույն համայնք» անվանակարգին արժանանալու հիմնավորում:

10. Մանրամասն՝ հայտի տեքստը դաշտում նկարագրեք առավելագույնը մինչև 1000 բառի շրջանակներում: Շարադրանքում պետք է լինեն կոնկրետ փաստեր, չափելի ցուցանիշներ, ազդեցության գնահատական ավելի մանրամասն: Թեմատիկ հայտերի դեպքում փաստերը պետք է լինեն բացառապես անվանակարգի թեմայով, «Լավագույն համայնք» անվանակարգի համար հնարավորինս շատ հիմնավորումներ:

11. Ընտրեք անվանակարգը դաշտում ներկայացված անվանակարգերի ցուցակից անհրաժեշտ է ընտրել մեկ անվանակարգ:

 Անվանակարգերի մանրամասների մասին կարելի է տեղեկանալ այստեղ:

Հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://www.caa.am/specialevents/best-communities_2019/registration.html  և ուղարկել այն սեղմելով Ուղարկել կոճակը:

 

Ժամանակացույց

Մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ

Նոյեմբեր 10

Պարգևատրման արարողություն